Անվստահություն, քաոս, խուճապ. ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում մարդկանց վրա և ինչպե՞ս վարվել դրա հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

ԵՄ-ն հարևանության քաղաքականության երկրների օրինակով փորձել է ներկայացնել ապատեղեկատվության տարածման հետևանքով առաջացող անվստանությանն ու խուճապին: Euneighbours.eu կայքում հրապարակված՝ «Անվստահություն, քաոս, խուճապ. ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում մարդկանց վրա և ինչպե՞ս վարվել դրա հետ» վերտառությամբ հոդվածում փորձագետների խոսել են այդ խնդրի մասին: Վիկտոր Կիսչակի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ամերիկացիները կարող են ստեղծել մանրէաբանական զենք», «Վրաստանը դիտավորյալ վարակում է մոծակներին ու վերջիններիս ուղարկում Ռուսաստան», «Հրապարակվել են վրացական լաբորատորիաներում զանգվածային մահացությունների մասին տվյալներ»:

Ո՛չ, սրանք ապոկալիպսիսի մասին հոլիվուդյան թրիլերից քաղված արտահայտություններ չեն, ինչպես կարող էիք կարծել: Սրանք հատվածներ են Թբիլիսիի արվարձաններում գտնվող Ռիչարդ Լուգարի անվան Հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններից: Այս լաբորատորիան աշխատում է Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերությամբ: Բայց կենտրոնի գործունեությունը, չգիտես ինչու, առավելապես մտահոգում է Ռուսաստանին, որն ապատեղեկատվության ու քարոզչության միջոցով պարզապես «ռմբակոծում է» լաբորատորիան:

«2018 թ.-ի սեպտեմբերին ամբողջ աշխարհը խոսում էր Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքում «Նովիչոկ» նյարդա-կաթվածային նյութի օգտագործման մասին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը խոսում էր Լուգարի լաբորատորիայի մասին՝ որպես մի վայրի, որտեղ ԱՄՆ-ն, իբրև թե, Ռուսաստանի Դաշնության դեմ կենսաբանական զենք էր պատրաստում», – պատմում է ԶԼՄ-ների զարգացման վրացական հիմնադրամի գիտաշխատող Սոպո Գելավան:

Եթե Google-ի կամ YouTube-ի որոնման վանդակում մուտքագրեք «Լուգարի լաբորատորիա» արտահայտությունը, ապա կտեսնեք, որ դրա վերաբերյալ ահաբեկող նորությունների մեծ մասը պատրաստվել են հենց ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից: Այդ առասպելները հաղթահարելու համար Լուգարի լաբորատորիան բացեց իր դռները և ցույց տվեց, թե ինչ է կատարվում ներսում:

«Լաբորատորիան ավելի շատ ռուս լրագրողների է ընդունել, քան՝ վրացի: Եվ նրանց թույլ տվեցին մուտք գործել բոլոր սենյակներ ու շենքեր»,- ասում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պատա Իմնաձեն:

Բայց նույնիսկ լաբորատորիայի տարածքում անընդհատ կազմակերպվող բաց շրջագայությունները չօգնեցին, որպեսզի ռուսաստանյան քարոզչամիջոցները փոխեն իրենց տեղեկատվական օրակարգը: Օրինակ՝ ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը արհամարհանքով և անվստահությամբ նկարագրեց լաբորատորիայի կազմակերպած «բաց դռների օրը»:

Իհարկե, Լուգարի լաբորատորիայի մասին ռուսաստանյան ԶԼՄ-ների «ճչացող» հայտարարություններից և ոչ մեկը ճշմարիտ չէր, և դրանք բոլորը հերքվեցին առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: Բայց նրանք հասան ցանկալի արդյունքի. վրացիների 20%-ը վստահ է, որ լաբորատորիան նպաստում է համաճարակների տարածմանը: Ահա այսպես է աշխատում ապատեղեկատվությունը՝ հետճշմարտության դարաշրջանում:

Ապատեղեկատվություն անվստահություն, քաոս, խուճապ

2017 թ.-ին Եվրոպական միությունը գործարկեց euvsdisinfo.eu ռեսուրսը՝ Ռուսաստանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Այն վարվում է երեք լեզվով` անգլերեն, ռուսերեն և գերմաներեն: Կայքն ունի ապատեղեկատվության տվյալների շտեմարան, որում հավաքվել է մոտ 8 հազար օրինակ (2015 թ.-ից ի վեր):

Ապատեղեկատվական հաղորդագրությունների կեսի թիրախում  Խորհրդային Միությանը նախկինում մաս կազմած վեց երկրներ են. Ադրբեջան (31), Հայաստան (80), Մոլդովա (132), Բելառուս (252), Վրաստան (345), Ուկրաինա (3193): Հենց նրանց է Ռուսաստանն արդեն երկար ժամանակ ցանկանում պահել իր ազդեցության ուղեծրում:

Այս երկրների դեմ կիրառված ապատեղեկատվության օրինակներից շատերն ուղղված են խուճապի սրմանը, ներքաղաքական իրավիճակի խաթարմանը, ահաբեկմանը կամ ռազմական լարվածության թեժացմանը (Ուկրաինայի դեպքում): Ուղերձները հաճախ պարզապես անհեթեթ են թվում, հաճախ էլ ունեն բացահայտ ստի կամ շրջադարձված տեղեկատվության տեսք: Բայց դրանից դրանց արդյունավետությունը չի նվազում:

«Ապատեղեկատվության ամենաբարձր մակարդակի հետ Ուկրաինան առնչվել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Դոնբաս ներխուժման ժամանակ: Դրանք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հիբրիդային քարոզչական գործիքներ էին», – ասում է ուկրաինական «Сегодня» առցանց լրատվամիջոցի քաղաքական մեկնաբան Կրիստինա Զելենյուկը:

Հայաստանցի մեդիափորձագետ Սամվել Մարտիրրոսյանի խոսքով, ապատեղեկատվության շուկան չափազանց մեծ է, և այնտեղ աշխատում են լավ մասնագետներ, ովքեր անընդհատ մարդկանց մանիպուլացման նոր գործիքներ ու մեթոդներ են փնտրում:

«Այսօր հնարավոր է ժամերի ընթացքում խուճապ տարածել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Տեղեկատվությունն այնքան արագ է տարածվում, որ մարդկանց համար գրեթե անհնար է նույնականացնել ապատեղեկատվությունը», – ասում է Սամվելը:

2020 թ.-ի մարտին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակեց հատուկ զեկույց՝ «Ապատեղեկատվություն կորինավիրուսի վերաբերյալ» վերտառությամբ, որում առանձին բաժնով ներկայացված է «կրեմլամետ ապատեղեկատվությունը»:

Միայն փետրվար-մարտ ամիսներին EUvsDisinfo ռեսուրսի տվյալների շտեմարանում գրանցվել է ռուսամետ լրատվամիջոցների կողմից տարածված կորոնավիրուսային ապատեղեկատվության ավելի քան 110 օրինակ: Այս օրինակները համապատասխանում են Կրեմլի ավանդական ռազմավարությանը, այն է՝ սերմանել անվստահություն և քաոս, խորացնել հասարակության շրջանում մտահոգություն առաջացնող ճգնաժամային իրավիճակներն ու հիմնախնդիրները: Ընդ որում, ռուսաստանյան լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությամբ վիրուսը որակվում էր որպես արտաքին ագրեսիայի ձև՝ պնդելով, որ կորոնավիրուսը սկիզբ է առել գաղտնի ամերիկյան կամ արևմտյան լաբորատորիաներից: Միջազգային լսարանի համար նախատեսված ապատեղեկատվությունը կենտրոնացած էր «համաշխարհային էլիտաների» վերաբերյալ դավադրության տեսությունների վրա, որոնք նպատակաուղղված կերպով վիրուսն օգտագործում են որպես զենք՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին:

Շոկ հարուցող կամ դավադրության տեսությունների միջոցով հաղորդվող կեղծ և մանիպուլյատիվ լուրերի մեծ քանակությունն աստիճանաբար փոխում է տեղեկատվության ընկալումը: Սկզբում մարդիկ պարզապես չեն ընկալում ապատեղեկատվությունը, հետո նրանք ուղղակի չեն հավատում դրան, բայց հետո՝ նմանատիպ նյութերի հաճախակի սփրդման պատճառով, մարդիկ արդեն սկսում են կասկածել: Հենց այս նպատակին են ձգտում հասնել տեղեկատվությունը շահարկող կազմակերպություններն ու երկրները:

«Ապատեղեկատվությունը սարսափելի սպառնալիք է և այն վերաբերում է ոչ միայն թերի կրթություն ունեցողներին կամ քաղաքականությանից չհասկացողներին: Ըստ էության, բոլորն էլ գտնվում են հարվածի տակ», – ամփոփում է բելառուսական «Солидарность» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ստարիկևիչը:

Քննադատական մտքի դեսպաններն ընդդեմ ֆեյքերի

Թվային աշխարհում նորությունների օրակարգի փոփոխման հաճախականությունն այնքան արագ է, որ մարդիկ պարզապես ժամանակ չեն ունենում իրադարձությունները խորապես վերլուծելու համար: Դրա պատճառով ֆեյքերն ու մանիպուլյացիաներն ընկալվում են որպես իրական լուրեր: Ապատեղեկատվության գաղտնազերծման աշխատանքը հանձն են առնում լրատվամիջոցները, ֆեյքերի բացահայտմամբ զբաղվող կազմակերպությունները, տեղեկատվական կամավորները:

«Բայց այս աշխատանքը չպետք է սահմանափակվի մարդկանց փոքր շրջանակով: Դրա արդյունքը պետք է տարածվի ողջ հասարակության մեջ: Մենք պետք է կրթենք հասարակությանը», – կարծում է Սամվել Մարտիրոսյանը:

Ապատեղեկատվության դեմ պայքարում որպես արդյունավետ օգնականներ կարող են հանդես գալ երիտասարդները: Այս կարծիքին է վրացական On.ge առցանց մեդիա հարթակի տնօրեն Անինա Թեփնաձեն:

Նրա կարծիքով երիտասարդներն ավելի շատ են տեղեկացված ապատեղեկատվության մասին ու ավելի թերահավատ են: Հետևաբար, նրանք կարող են իրենց ծնողներին և հարևաններին ծանոթացնել տեղեկատվության ճիշտ սպառման սկզբունքներին:

«Բայց երիտասարդներին ներգրավելու համար նրանց պետք է հստակ ուղերձ տրվի, որ սա իսկապես կարևոր է, և որ սա ոչ թե «իրենց խնդիրը չէ», այլ՝ բոլորի խնդիրն է: Եվ երիտասարդներն իսկապես կարող են ճշմարտության լավ դեսպաններ լինել», – հստակեցնում է Թեփնաձեն:

Բայց մարդկանց կողմից ապատեղեկատվության նույնիսկ ընկալումը դադարեցնելու համար հարկավոր է դեռևս մանկապարտեզից քննադատական մտածողություն սերմանել: Այս կարծիքին է Ալեքսանդր Ստարիկևիչը:

Նաև, նրա կարծիքով, դժվար է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր արդեն իսկ ձևավորել են աշխարհի մասին իրենց պատկերացումները: «Բազմաթիվ մարդիկ կարձագանքեն, թե «ինչ եք գլխիս դասեր կարդում. ես ինքս ամեն ինչ հասկանում եմ»: Բայց միշտ կգտնվի լսարանի մի հատված, որը կընկալի բացատրությունները: Վերջիններիս հետ պետք է աշխատանք տանել», – հստակեցնում է Ստարիկևիչը:

Բայց կան ապատեղեկատվության դեմ պայքարի ավելի արմատական մեթոդներ, իմա՝ օրենսդրական մակարդակում: Ադրբեջանական CBC հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Սաադաթ Մամեդովան կարծում է, որ անհրաժեշտ է ընդունել միջազգային օրենսդրություն, փաստաթղթեր կամ կանոնադրություն՝ կեղծ նորությունների խնդիրը լուծելու համար:

«Fake News-ն այսօր վեր է ածվել ազգային անվտանգության խնդրի: Այն մի գործիք է, որը կարող է ապակայունացնել աշխարհը, և ժամանակն է այն դիտարկել անվտանգային համատեքստում», – պնդում է Մամեդովան:

Բլոգերներն ընդդեմ ապատեղեկատվության

Սոցիալական ցանցերի ժողովրդականության աճը հանգեցրեց լրատվամիջոցների համար մրցակիցների՝ բլոգերների ի հայտ գալուն, որոնք նույն կերպ մեծ լսարան են հավաքում: Իսկ ապատեղեկատվության դեմ պայքարում վերջիններս կարող են լավագույնս օգտակար գտնվել:

«Հաճախ մարդիկ ավելի շատ վստահում են բլոգերներին, քան տեղեկատվության ավանդական աղբյուրներին: Հաշվի առնելով վստահության այդ աստիճանը՝ կարծիքի առաջատարներն ունակ են համատեղ կանգնեցնել ապատեղեկատվության և շշուկների ալիքները», – կարծում է Սամվել Մարտիրոսյանը:

Մոլդովացի հայտնի բլոգեր Դորին Գալբենը կարծում է, որ սոցիալական ցանցերը վերածվել են կեղծ լուրերի «որջի», և այն անհրաժեշտ է ապագաղտնիացնել:

«Մեր (բլոգերների, խմբ.) դերը կայանում է նրանում, որպեսզի հասանելի դառնանք հնարավորինս մեծ թվով մարդկանց համար և նրանց պատմենք կեղծ նորությունների երևույթի ու այն ազդեցության մասին, որ դրանք կարող են ունենալ երկրի և քաղաքացիների ապագայի վրա», – ավելացնում է նա:

Ադրբեջանցի բլոգեր Սեյմուր Կազիմովը ևս խոսում է կարծիքների առաջատարների պատասխանատվության մասին: Նա կարծում է, որ բլոգերները պետք է վերլուծեն ֆեյքերն ու ապատեղեկատվությունը և հերքումներ հրապարակեն:

«Բլոգերները պետք է հրապարակայնորեն ի ցույց դնեն ընկերների/ծանոթների և հենց այդ նույն կարծիքի առաջատարի կողմից կարդացվող աղբյուրների կեղծ հրապարակումների օրինակներ: Հստակ օրինակները միշտ ավելի լավ են աշխատում, քան տեսականները», – կարծում է բելառուսցի բլոգեր և քաղաքացիական ակտիվիստ Անտոն Մոտոլկոն՝ միանգամից պարզաբանելով. «Առաջինը և ամենակարևորը այն է, որ դու ինքդ չդառնաս կեղծ տեղեկատվության տարածման աղբյուր: Կա ոսկե կանոն. եթե քեզ թվում է, որ դա ֆեյք է, ապա մի հրապարակիր այն»:

Վրացի հեռուստահաղորդավար և բլոգեր Զուրա Բալանչիվաձեն խորհուրդ է տալիս ուշադիր նայել նորությունների գլխագրերը. դա կօգնի դրանց կեղծ լինելու մասին կարծիք կազմել:

«Կեղծ լուրերը հաճախ ունենում են «դեղին» գլխագրեր կամ էլ դրանցում առկա է սաստիկ չափազանցություն: Վերլուծեք նաև այն կայքը, որտեղ դուք տեսնում եք կասկածելի տեղեկատվություն, և թե ինչպիսի բովանդակություն է այդ ռեսուրսը հիմնականում հրապարակում», – ավելացնում է բլոգերը:

«Բացահայտ սուտը հեշտ է նկատել, բայց թեթև ստերը կամ փաստերի մանիպուլյացիան՝ ավելի դժվար է: Խորհրդակցեք մասնագետների հետ` տարբեր թեմաներով: Սովորեք տարբերել փաստերը սուբյեկտիվ կարծիքներից: Մի հավատացեք ամեն ինչի: Միշտ կասկածեք, մտածեք և հարցեր ուղղեք», – եզրափակում է ուկրաինացի հեռուստահաղորդավար և բլոգեր Ռոման Վինտոնիվը:

Մենք Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող լրագրողներին ու բլոգերներին խնդրեցինք մարդկանց խորհուրդներ տալ, թե ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ: Բոլոր պատասխանների համադրման արդյունքում մեզ հաջողվեց կազմել կանոնների ցանկ, որոնք կօգնեն կուլ չտալ մանիպուլյատիվ տեղեկատվության խայծը:

  • Միշտ փնտրեք տեղեկատվության մի քանի աղբյուրներ: Դրանք կարող են լինել լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերում գործող լրագրողներ և փորձագետներ: Բայց աղբյուրները պարտադիր պետք է լինեն մի քանիսը:
  • Մի ապավինեք քիչ հայտնի կայքերից ստացված տեղեկություններին: Փնտրեք այդ նույն տեղեկատվությունը վստահելի, լուրջ և արհեստավարժ​​տեղեկատվական կայքերում:
  • Սոցիալական ցանցերում առավել հավանական է հանդիպել ֆեյքերի: Հոսքերը հաճախ կազմակերպվում են կամ սոցիալական ցանցերում նորաստեղծ օգտահաշիվներից, կամ էլ նրանցից, որոնք ընդօրինակում են հայտնի լրատվամիջոցներին, բայց համարվում են կեղծ:
  • Եթե վստահ չեք տեղեկատվության վրա, մի տարածեք այն, որպեսզի ակամա չդառնաք ապատեղեկատվական հոսքի մաս:
  • Վստահեք ինքներդ ձեզ և հետևեք առողջ բանականությանը: Մտածող մարդուն դժվար է մանիպուլացնել:

Հեղինակ՝ Վիկտոր Կիսչակ