«Բռնության ենթարկվածների համար ապաստարաններ պետք է լինեն բոլոր մարզերում»․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շատ խնդիրներ, որոնք հանրության մեջ արդեն իսկ գոյություն ունեն, սրվում են։ Ամենասուր արտահայտվածը, երևի թե, սոցիալական խնդիրներն են, ինչպես նաև, ցավոք, ընտանեկան բռնության իրողությունը։  Այս մասին այսօր «Ընտանեկան բռնության դեպքերի աճն արտակարգ դրության ժամանակ» թեմայով տեսաքննարկման ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Մարիա Կարապետյանը։

«Մի կողմից շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն ավելի հոգատար, բարի ու հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ, սակայն, մյուս կողմից, երբ իրադրությունն իսկապես անկառավարելի է դառնում կամ իրենից վտանգ է ներկայացնում, անհրաժեշտ է չվարանել և անպայման դիմել օգնության համար։ Արտակարգ դրությունը նաև սովորելու գործընթաց է՝ հասկանալու համար, թե ապագայում նման խնդիրներ ունենալու պարագայում ինչ ենք անելու»,- ասաց Կարապետյանը։

Արտակարգ դրության պայմաններում ընտանեկան բռնության դեպքերի ավելացման համատեքստում իշխանական պատգամավորը մատնանշեց տրանսպորտի սահմանափակման խնդիրը․ «Լուծումներից մեկն այն է, որ աջակցության կենտրոններ և ապաստարաններ լինեն առնվազն բոլոր մարզերում, որպեսզի մարդիկ, նույնիսկ եթե չեն կարող հեռավորություններ հատել, կարողանան օգտվել ծառայություններից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան