Էգուց իրենց տերերը՝ «սերժիկները» հետ գան, էսօր շանս ստացածները նույն Նիկոլին բռնելու են՝ փակեն. Լևոն Բարսեղյան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

Պարո՛ն Բարսեղյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դժգոհել է պետական կառավարման համակարգի աշխատանքից, ասել, որ պետք է մաքրվել, իր ձևակերպմամբ՝ «Սերժի մնացորդներից»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ շրջանակների է վերաբերվում այս հայտարարությունը և ճի՞շտ էր իշխանությունների այն բանաձևը, որ պետք էր շանս տալ այդ մարդկանց, և հիմա եկել է ժամանակը՝ ովքեր չեն օգտվել շանսից, պիտի հեռանան։

– Նիկոլ Փաշինյանի խոսքը երկու մաս ուներ՝ մեկը շանսից օգտվածների մասին է, մյուսը՝ նրանց, որ շանսը չեն հասկացել, չեն օգտվել, նրանք պետք է լքեն։ Պետք է ոչ թե աշխատելու, այլ ապաշխարհելու շանս տրվեր, հանրությունից ներողություն խնդրելու, հասցված վնասները փոխհատուցելու, հետո նոր ուսումնասիրեին իրենց բարեվարքությունը, պրոֆեսիոնալ կարողությունները, շանս տրվեր ընդունվելու աշխատանքի։ Շատերը փառահեղ կերպով օգտվել են այդ շանսից՝ բոլոր այն նախկին հանցագործ դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները, որ տասնամյակներ շարունակ Բաղրաման 26-ից եկած հրամաններն են կատարել, անմեղ մարդկանց են բռնել, մեղադրանքներ են ներկայացրել, ուրիշ պաշտոնյաներ, որ երկիրը հարստահարել են, հանքահենություն են արել, շատ լավ հասկացան, որ իրենք կարող են սիրո և հանդուրժողականության մթնոլորտում շարունակել աշխատել՝ պայմանով, որ այլևս հանցագործություն չեն անում, սա լուծում չէ, կիսալուծում է։

Այդ մարդիկ պետք է պատասխանատվության կանչվեին, հրապարակային մեղա գային հանցանքների ու զանցանքների համար, ապա մասնագիտացված հանձնաժողովը պիտի ընտրեր, գուցե՝ իրենց ընտրեր, գուցե՝ ուրիշներին, աշխատելու համար։ Իրավապահ համակարգում հիմա լիքը մարդիկ կան, որոնք «սերժիկներից» են, որ վատ իմաստով շանսը օգտագործել են։ Հիմա դարան են մտել։ Իմ ասածը կարելի է հանգիստ ստուգել, էդ նախկիններից շատերը, որ ունեն կասկածելի անցյալ, ակնհայտ հանցագործ անցյալ, եթե հանկարծ «սերժիկները» վերադառնան իշխանության, իրենք շարունակելո՞ւ են «սերժաբարո» ծառայությունները, թե՞ ասելու են՝ մենք ուղղվել ենք, ապօրինի հրամաններ չենք կատարելու։ Ինձ թվում է՝ բոլորն էլ վերադառնալու են հին ռեժիմ։ Իրենք շանսը վարչապետի ասած ձևով չեն օգտագործել։ Ինձ որ մնա, մի 1000 հոգի վաղուց պաշտոնանկ պիտի արվեր։

– Ձեր գնահատմամբ՝ նախկին իշխանության օրոք աշխատած պաշտոնյաները, լինելով այս իշխանության կազմում, ի՞նչ խնդիր են լուծել, արդյո՞ք դա նախկիններին պաշտպանելն էր զանազան քրեական գործերով հետապնդումներից, արդյո՞ք վիժեցնելը այս իշխանության ծրագրերը, թե՞ այլ բան կա։

– Նրանց մի մասն այս երկու տարիներին նույնիսկ ճանճ չի սպանել, որպեսզի աչքի չընկնի, համեստ կատարել է պարտականությունները: Զգույշ են եղել, որովհետև վերևից չեն ասել՝ էս հանցանքը արա, մի բան էլ ինձ փող կտաս։ Երկու տարի շարունակ քննվում է քրեական գործ Շիրակի պետական համալսարանում չարաշահումների վերաբերյալ՝ 200 միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանն ու համալսարանին, իրավապահներն իմ նամակներին ի պատասխան՝ նշում են, թե քննությունը շարունակվում է, փորձաքննություններ են իրականացվում, ծեծված կինոյի բառապաշար է։ Այսպիսի տասնյակ քրեական գործեր կան, որ ծեծվում, գցվում են այն կողմ։ Նույն դատախազը երկու տարի առաջ պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ փորձում էր ԱԺ-ին դիմել։ Հիմա նույն Արթուր Դավթյանը պե՞տք է կանգնի, ասի՝ քաղաքական պատվեր եմ կատարել, ժողովո՛ւրդ ջան։ Նույնը քննիչներին է վերաբերվում, որևէ մեկը չի կանգնել ասել՝ ժողովո՛ւրդ ջան, կներե՛ք, տուն ու տեղ էի պահում, հայր ու մայր ունեի։ Այդ մարդիկ իրենց այլանդակությունների համար պատասխան չեն տվել, երևի վարչապետը դա համարում է շանսը օգտագործած։ Ես տարակույս չունեմ, միլիմետր անգամ չեմ կասկածում՝ էգուց իրենց տերերը հետ գան, նույն Նիկոլին բռնելու են փակեն։ Այս հարցն է, որ չի լուծվում։

– Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը կջարդի այդ դիմադրությունը, կան դավաճաններ իրավապահ համակարգի բարձր էշելոններում և այլն։ Կարելի՞ է ասել, որ չի ջարդվել այդ դիմադրությունը ամիսներ անց, ինչպե՞ս կարելի էր հանդուրժել սա, կոնկրետ քայլեր չանել ու պարբերաբար հայտարարել։

– Խուլ, խորքային սաբոտաժ եղել է, և այդ սաբոտաժը կա։ Ասենք՝ բարեփոխման հայեցակարգ գրելը՝ 100 էջանոց փաստաթուղթ, հիմա կներեք, հեղափոխականը պրոֆեսիոնալներ է ներգրավում, երկու շաբաթում է մշակում, իսկ սաբոտաժնիկը կարող է հինգ ամիս մշակել։ Սա էնքան բարդ է ապացուցելը, ասես, կպատասխանի՝ «հորս արև, գրում եմ»։ Բերածս օրինակը Շիրակի համալսարանի մասով, նույնն է՝ փորձաքննություն անելը տևում է երկու տարի, քննում են՝ չլելով, ուշացնելով, դա դիմադրության փոքրիկ օրինակ է։

Դատավորներին ու վեթինգին գանք: Ես սպասում էի, որ բոլոր այն գործերով, երբ ՄԻԵԴ-ում ապացուցվել է՝ մարդու իրավունքը խախտվել է Հայաստանում, արդարադատություն չի գտել, դատավիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթում այդպիսի տող կլինի, որ այդ վճիռների մեղավոր դատավորները պաշտոնանկ են արվելու անհապաղ, այդպիսի կարգավորում պետք է լիներ վեթինգի գործընթացում, հիմա ո՞նց ես էդ մարդուն ասում՝ մնա, պաշտոնավարի, մենք կստուգենք միայն 2017 թվականից հետոյի հայտարարագրերը։ Հիմա այդ դատավորները, որ մնալու են, լսելու են վարչապետի ասած ապօրինի գույքի վերադարձի գործերը, դատավոր, որը Բաղրամյան 26-ի ձեռքին գործիք է եղել, ես չեմ կարող, չէ՞, վստահել էդ դատավորին, իսկ այն մարդը, որից վերցնելու է գույքը, ընդհանրապես չի վստահելու նրանց։

Մինչև գործիքներդ չեռացնես, չհականեխես, չաղտահանես, նոր տեխնոլոգիաներ չկիրառես, չես կարող վիրահատությունն անել այդ նույն վարակված գործիքներով։ Ամբողջ ազգին կարելի է դնել կարանտինի մեջ, ասել՝ ձեռնոց հագեք, դիմակ հագեք, բայց արդարադատության գործիքակազմդ ինչո՞ւ չես աղտահանում։ Խայտառակ ափսոսանք ունեմ, այսպիսի միամիտ հույս ունենալ, որ համակարգը սիրո և հանդուրժողականության կոչի տակ կինքնամաքրվի, ծայրահեղ միամտություն է, ցավում ու ափսոսում եմ այդ ընկալման համար պետության ամենաբարձր մակարդակում։

Խայտառակ միամիտ մոտեցում է։ Էգուց-մյուս օր «սերժիկների» տեսական վերադարձի ժամանակ նոր-նոր վերևներում գլխներին կտան՝ գելուգազանի գլխին կանգնած Ավետարան էինք կարդում, սեր ու հանդուրժողականություն։ Ո՞ւմ ես սեր կարդում, մարդուն ապօրինի մեղադրանք առաջադրած, բանտ նստեցրածի՞ն։ Քե՛զ, Նիկոլ Փաշինյան ջան, ապօրինի են դատել-նստեցրել, դու զանգվածային անկարգություն չես կազմակերպել, էդ դատավորներն ու քննիչները շարունակում են աշխատել, դու մտածում ես էդ մարդկանց խաթրով-սիրով բացատրել, որ արդեն նամուսո՞վ աշխատեն: Չի՛ լինելու նման բան։ Ինչ-որ մի ժամանակ վախի ազդեցությամբ սրանք տազ են անելու, հանցագործություն չեն անելու, որևէ շանս ընկավ ձեռքերը, օգտագործելու են։ Պետական կառավարման շատ միամիտ սխալ է։

Ռոբերտ Անանյան