Կորոնավիրուսն ու ԵՄ-ի և ԵՏՄ-ի տարբերությունը կամ դեռ ինչքան ճանապարհ ունի ԵՏՄ-ն եվրոպական լավագույն փորձը յուրացնելու համար

Լուրեր

13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով բազմաթիվ երկրներ անցել են կարանտինային ռեժիմի, փակ են սահմանները, իսկ տնտեսական կորուստների ու անդառնալի հետևանքների մասին կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչում։

Կորոնավիրուսի համավարակը, սակայն, իսկական փորձություն է ոչ միայն առանձին երկրների, այլև տնտեսական ու քաղաքական միությունների համար։ Կարանտինային միջոցառումների պատճառով փակ են սահմանները տնտեսական միությունների անդամ պետությունների միջև, և ստեղծված իրավիճակում կարելի է գնահատել, թե իրականում ինչպիսի դեր ու ազդեցություն ունեն այդ միությունների վերպետական մարմինները և ինչ արդյունավետությամբ են քայլեր ձեռնարկում ճգնաժամը հաղթահարելու համար։

Կորոնավիրուսը ԵՏՄ-ում

Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, բացի Բելառուսից, կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ձեռնարկված են հատուկ միջոցառումներ։ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում հայտարարված է արտակարգ դրություն, փակ են այդ երկրների սահմանները, Ռուսաստանում՝ հատկապես մայրաքաղաք Մոսկվայում, իրականացվում են խիստ կարանտինային միջոցառումներ, երկրի սահմանները փակ են արտասահմանցիների համար։ Բացառություն է միայն Բելառուսը, որը չի փակել իր սահմանները և չի ձեռնարկել հատուկ միջոցառումներ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Այդուհանդերձ, ուշագրավ է, որ հենց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ է ապրիլի 14-ին տեղի ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հեռավար նիստը, որի արդյունքում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հաստատելով համավարակի բացասական հետևանքները վերացնելու գործում համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի զուտ միայն տնտեսական բացասական հետևանքներին, ապա ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումների՝ սպասվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերի անկում։ Ընդ որում՝ ԵԱՏՄ ամենախոշոր երկու պետություններում՝ Ռուսաստանում և Ղազախստանում, ՀՆԱ-ն ոչ միայն չի ավելանալու, այլ անկում է ապրելու՝ համապատասխանաբար 1 և 0․8 տոկոսով։ Ցավալի է լինելու Հայաստանի համար, որտեղ ակնկալվող 7․6 տոկոս աճի փոխարեն Համաշխարհային բանկը նոր ի հայտ եկած հանգամանքներում կանխատեսում է ընդամենը 1․7 տոկոս ՀՆԱ-ի աճ։ Ավելի լավ չէ վիճակը նաև Ղրղզստանի համար, որտեղ ՀՆԱ-ի աճը, ըստ ՀԲ կանխատեսման, նվազելու է 4․1 տոկոսով և աճելու է ընդամենը 0․4-ով։ Բելառուսի դեպքում, որտեղ աճի տեմպերն առանց այդ էլ բարձր չեն, ՀՆԱ-ն նվազելու է 4 տոկոսով։

Սա, հիշեցնենք, ընդամենը ՀԲ-ի կանխատեսումներն են, իսկ թե իրականում ինչքա՞ն վնաս կտա կորոնավիրուսն այս երկրների տնտեսություններին՝ ցույց կտա միայն ժամանակը, քանի որ, օրինակ, Ռուսաստանում ապրիլի կեսի դրությամբ կորոնավիրուսային վարակի տարածման դինամիկան անընդհատ փոխվում է դեպի վատը, և նույնիսկ չի էլ երևում, թե երբ կլինի վարակի տարածման պիկը։ Հաշվի առնելով նաև, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսությունները մեծապես կախված են նաև Ռուսաստանի տնտեսությունից, կարող են լինել ամենաանկանխատեսելի հետևանքներ։

Կորոնավիրուսը Եվրոպական միությունում

Եվրամիության ամենախոշոր երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից են։ Եվրամիությունը դեռ մարտի 17-ին որոշում էր կայացրել փակել սահմանները, իսկ առանձին երկրներում կիրառվում են խստագույն կարանտինային միջոցառումներ, որոնք ծանրագույն հետևանքներ են ունենալու այդ երկրների տնտեսությունների վրա։ Այդ իսկ պատճառով դեռևս մարտի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Եվրամիությունը 25 միլիարդ եվրո կհատկացնի կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով։ Ավելի ուշ՝ արդեն ապրիլի 14-ին, հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կորոնավիրուսի տարածման հետևանքների հաղթահարմանը կուղղի իր բյուջեում առկա բոլոր հասանելի միջոցները։

Ուշագրավ է, որ ԵՄ-ն իր անդամ պետություններից զատ՝ խոշոր ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաև այլ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ մաս կազմող Հայաստանին և Բելառուսին, համապատասխանաբար՝ 92 և 60 միլիոն եվրոյի չափով։ Ընդհանուր առմամբ՝ Եվրամիությունն իր գործընկեր պետություններին 20 միլիարդ եվրոյի աջակցություն է ցուցաբերելու՝ կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքները հաղթահարելու համար։

Իհարկե, թերևս ճիշտ չէ համեմատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ԵՏՄ և ԵՄ հատկացրած դրամական միջոցները կամ դրանց ծավալները։ Առաջին հերթին համեմատելի են այդ երկու միությունների՝ համաշխարհային խնդրին արձագանքելու օպերատիվությունն ու երկարաժամկետ ծրագրերի գնալու պատրաստակամությունը։ Մինչ, օրինակ, ԵՏՄ անդամ հանդիսացող Բելառուսում դեռ որոշակիորեն ժխտում են կորոնավիրուսի լրջությունն ու այն փսիխոզ անվանում, իսկ միության առաջատար Ռուսաստանում դեռ նոր են սկսում սթափ գնահատել բացասական հնարավոր հետևանքների ողջ ծավալը, Եվրամիությունն արդեն հասցրել է ոչ միայն իր անդամ երկրներին օգնելու ծրագրեր մշակել, այլև ձեռք մեկնել միջազգային հանրությանը։ Իրականում, Եվրասիական տնտեսական միությունը, որպես այդպիսին, շատ հարցերում նախագծվել և ստեղծվել է Եվրամիության օրինակով, քանի որ վերջինս տարածաշրջանային ինտեգրացիայի լավագույն օրինակներից է աշխարհում։ Վերջին զարգացումները, սակայն, ցույց են տալիս, թե ինչքան մեծ է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև տարբերությունը, և դեռ ինչքան ճանապարհ ունի ԵՏՄ-ն եվրոպական լավագույն փորձը յուրացնելու համար։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»