Երգի համաշխարհային առցանց համերգ` աշխարհի աստղերի մասնակցությամբ

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երաժշտության ու երգի համաշխարհային աստղերը շուտով հանդես կգան առցանց համերգով` աջակցելու համար աշխարհի բուժաշխատողներին կորոնավիրուսի դեմ պայքարում. գրում է amerikayidzayn.com-ը:

«Մեկ աշխարհ. Տանը` միասին» վերտառությամբ շոուին կմասնակցեն ավելի քան 100 երաժիշտներ, որոնք բոլորը հանդես կգան իրենց տներից: Նրանց շարքում են Ռոլինգ Ստոունզը, Բիլի Այլիշը, Լեդի Գագան: Վերջինս այս յուրօրինակ համերգի կազմակերպիչներից է:

Ութժամանոց միջոցառումը ղեկավարում են Global Citizen (Աշխարհի քաղաքացիներ) շարժումը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Global Citizen-ի հայտարարության մեջ ասված է ‘’Մենք միգուցե իրարից հեռու ենք հիմա, սակայն մերձենալը երբեք այսքան կարեւոր չի եղել’’:

Միջոցառման ժամանակ նաեւ ընթերցվելու են կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկների ու մյուս բուժաշխատողների մասին իրական պատմություններ:

Հասույթն ամբողջությամբ տրամադրվելու է ԱՀԿ-ին:

Համերգը վարելու են ԱՄՆ-ի հայտնի հեռուստահաղորդավարները: Մասնակիցների շարքում են Թեյլոր Սվիֆթը, Ջենիֆեր Լոպեզը, Քրիս Մարթինը, Ֆարել Ուիլիամսը, Ռիտա Օրան, Սեմ Սմիթը, Էլթոն Ջոնը եւ Փոլ Մաքքարթնին:

շ

Այն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեու է Amazon Prime Video, Facebook, Instagram, TuneIn, Twitch, Twitter եւ YouTube-ի ալիքներով: Համերգին հետեւելու են նաեւ Apple Music, Apple TV եւ Apple Beats 1-ը: