Արվեստը կարող է այցելել բակեր և ծայրամասեր. 500 միլիոնի դրամաշնորհային ծրագրերը չեն չեղարկվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջին մրցութաշրջանով արդեն իսկ հաստատել է դրամաշնորհային ծրագրեր, ընդհանուր առմամբ՝ 56 հայտ և  կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  դեռևս չի պատրաստվում չեղարկել դրանք. որքանով արդարացված կլինի նախարարության ռիսկն ու լավատեսությունը և ինչ ճակատագիր կունենան նախագծերը, ցույց կտա ժամանակը, ամեն դեպքում արդեն իսկ հաստատված նախագծերի հետ տարվում է աշխատանք՝ ծրագրերի իրականացման ռիսկերը գնահատելու, նախահաշիվներում հնարավոր փոփոխություններ իրականացնելու և դրանք ստեղծված իրավիճակին ադապտացնելու նպատակով:

Փոխնախարար Արա Խզմալյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ դրամաշնորհային մրցույթի առաջին մրցութաշրջանի ընդհանուր բյուջեն կազմել է 500 միլիոն դրամ:

Եվ չնայած այն հանգամանքին, որ երաժշտարվեստը ենթադրում է կոլեկտիվ գործունեություն, որն արտակարգ դրության պայմաններում ամենաշատ տուժողներից է, հաստատված հայտերից ամենաշատ ֆինանսները հատկացվել է հենց  երաժշտական ոլորտի նախագծերին, քանի որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում միջազգային փառատոներն ու միջոցառումները, որոնք նախարարությունը դեռևս չի պատրաստվում չեղարկել:

Նախարարությունում հույս ունեն, որ մինչև միջազգային այս և այլ  նախագծերի իրականացումը կորոնավիրուսը նահանջած կլինի: Ի դեպ, դրանցից շատերի  անցկացման ժամկետներն արդեն իսկ  նախատեսում են հետաձգել:  Փոխնախարարը շեշտեց՝ նախագծերը կչեղարկվեն այն դեպքում, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասնի այնպիսի շեմի, որի պարագայում նման խոշոր նախագծերի իրականացումն անհնար կլինի: Եթե դա պատահի, տվյալ նախագծերին հատկացված ֆինանսները կվերադարձվեն պետական բյուջե:

Արա Խզմալյանի խոսքով՝ ներկայիս պայմաններում ամենաշատը կաշկանդված են երգչախմբերը, նվագախմբերը, պարախմբերը, թատերախմբերը, իսկ օրինակ, նկարիչները, որոնք անհատ ստեղծագործողներն են, գործելու հնարավորություններ ունեն: Կինոյի ոլորտը ևս հեռահար հաղորդակցության մեծ շանսեր ունի: Ի դեպ, նախատեսվում է, որ մի շարք կինոնախագծեր կադապտացվեն այնպիսի ձևաչափի, որը չի ենթադրում  զանգվածային ներկայություն:

Թեև թատերարվեստը ենթադրում է կոլեկտիվ գործունեություն, այն ևս ունի հեռահար հաղորդակցություն ապահովելու որոշակի շանսեր:

Այս օրերին նախարարությունը ստանում է նաև մեծ թվով հայտեր, որոնք վերաբերում են  արվեստի բնագավառում հեռավար  կրթության իրականացմանը: Կա, օրինակ, առաջարկ՝ արվեստի դպրոցների ուսուցիչների և աշակերտների վերապատրաստման ծրագիրն օնլայն տիրույթ տեղափոխելու մասին:

Նշենք, որ նախարարությունն արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհային երկրորդ մրցույթը, որի վերջնաժամկետը, իրավիճակից ելնելով,  երկարաձգել է մինչև մայիսի 5-ը: Առաջնահերթություն կտրվի այն ծրագրերին, որոնք հնարավոր կլինի իրականացնել առցանց ձևաչափով, անհրաժեշտության դեպքում տեղափոխել թվային տիրույթ:

Աննա Բաբաջանյան