100 հազար դրամ տուգանք՝ տեղաշարժման թերթիկում ամսաթիվը սխալ լրացնելու համար․ քաղաքացին պնդում է՝ իրեն տեղյակ չեն պահել, որ տուգանում են

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Գյումրի քաղաքի բնակիչ Սոնա Կուրղինյանին Ոստիկանությունը տուգանել է 100 հազար դրամով՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար:

Ոստիկանության կողմից Սոնա Կուրղինյանին փոխանցված ծանուցումից Factor.am-ը տեղեկացավ, որ վերջինս ապրիլի 1-ին տանից դուրս է եկել առանց տեղաշարժման թերթիկի: Ինքը՝ Սոնա Կուրղինյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հակառակն է պնդում: Նա ասում է, որ ունեցել է տեղաշարժման համար նախատեսված թերթիկը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ, բայց տեղաշարժման թերթիկի վրա սխալվել ու ապրիլի 1-ի փոխարեն մարտի 31 է նշել:

«Ապրիլի 1-ին գնացել եմ Գյումրու շուկա, անձնագիրը մոտս էր, թուղթն էլ լրացրել էի: Կրում էի նաև դիմակ, իսկ ձեռնոցները դրել էի պայուսակս, որ բանկոմատից օգտվելիս դնեի: Ճանապարհին ոստիկանները կանգնեցրին և ցանկացան փաստաթղթերը ստուգել: Իրենք անձնագիրն ուզեցին, ես նաև թուղթը տվեցի, որովհետև լրացրել՝ դուրս էի եկել: Այդ օրն ապրիլի 1-ն էր, բայց ես սխալվել, 31 էի գրել: Ինձ ասացին, որ 31-ի թղթով եմ դուրս եկել, հարցրեցի՝ այսօր ամսի քանիսն է, իրենք, երբ ասացին, որ 1-ն է, ես ներողություն խնդրեցի, որ սխալվել եմ, օրերը խառնել եմ: Իրենք ասացին, որ չէ՝ հաստատ երեկվա թուղթ է, բայց ես թղթի վրա նշված ժամանակահատվածում եմ դուրսը եղել: Այսինքն, եթե նախորդ օրվա թուղթ լիներ, ինչպե՞ս էի այդ ժամին դուրսը լինելու, ժամն էլ տարբեր կլիներ: Ես անգամ բանկի կտրոն ունեմ, որ այդ ժամանակահատվածում եմ իմ վճարումը կատարել»,- ներկայացրեց Սոնա Կուրղինյանը:

Քաղաքացին տեղեկացրեց, որ իր պարզաբանումները ոստիկանների համար ընդունելի չեն եղել, և նրանք արձանագրություն են կազմել.

«Ասացին, որ սա խախտում է և պետք է արձանագրվի: Ինձ թուղթ տվեցին, որ լրացնեմ: Այդ պահին ասացի՝ կարելի է պայուսակիցս ձեռնոցներս հանեմ, դնեմ, նոր լրացնեմ: Ոստիկաններից մեկն ասաց. «Ընչի քո կարծիքով ես վարակվա՞ծ եմ»: Ես ասացի՝ նման բան չեմ ասում: Բայց սա խախտում է իրենց կողմից, քանի որ ես գրիչը վերցնելու համար ուզում էի ձեռնոց դնել, ես ինչ իմանամ՝ այդ գրիչի վրա վիրուս կար, թե՝ ոչ: Ես իրենց հարցրեցի՝ արդյոք խնդիր կունենամ: Ոստիկանները պատասխանեցին, որ ոչ մի բան էլ չի լինի»:

Խնդրի հետ կապված Սոնա Կուրղինյանն ահազանգել է նաև արտակարգ դրության պարետատան թեժ գծին՝ 8141:

«Ինձ ասացին, որ Ոստիկանությունն իրավունք չունի առանց մարդուն տեղեկացնելու, թե ինչ տույժ է հասնում՝ տուգանի: Իսկ ես հարցրել եմ՝ կարող է ինձ հետ խնդիր լինի, ասել են՝ չէ: Եթե ես խախտում էլ եմ արել, ինչո՞ւ ինձ տեղյակ չեն պահել, իսկ այսօր նամակ եմ ստացել, որ պետք է 100 հազար դրամ վճարեմ»:

Մեր զրուցակիցն ասաց, որ բնակվում են տնակում՝ երկու անչափահաս երեխաների հետ, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն և հնարավորություն չունի այդ գումարը վճարել:

Սոնա Կուրղինյանը գործազուրկ է, ամուսինն արտագնա աշխատող է, բայց տարածված վիրուսի պատճառով այս տարի նա ևս գործազուրկ է մնացել: Ընտանիքի միակ եկամուտը նպաստն է:

Factor.am-ը Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեց մեկնաբանել, թե նման իրավիճակներում, երբ սխալ են լրացրել տեղաշարժման թերթիկը, ինչ լուծումներ կան: «Նման դեպքերում վարույթ կիրականացվի: Եթե պարզվի, որ քաղաքացին միտում չի ունեցել, վարույթը կկարճվի»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան