Հայաստանն այլևս չի լինելու լացկանների ու անկազմակերպ ոհմակների երկիր. Աշոտ Ադամյան

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանն է, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում, սակայն ուշի-ուշով հետևում է Հայաստանում  տեղի ունեցող իրադարձություններին:

-Պարո՛ն Ադամյան, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  վերջերս հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի  փոփոխության կարևության մասին: Արդյունքում Վեհափառը հայտնվեց քննադատությունների թիրախում, սակայն քիչ չեղան նաև նրա հորդորն արդարացնողները: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-ԽՍՀՄ կայսրության փլուզումից ի վեր՝ Հայաստանն առերեսվեց դարեր առաջ կորսված ինքնիշխանությունը վերածնելու դժվարին խնդրին։ Փլուզումից մեզ բաժին մնաց կցակառույցային հաշմանդամ մի համակարգ, որի բոլոր ոլորտները խորապես ներծծված էին հպատակության թմբիրով։ Թվացյալ ապահովությանը մեր ժողովուրդը զոհաբերեց ուրույն արժեհամակարգ, ստեղծագործ տեսակ ու միտք ունենալու իրավունքը։ Իսկ ամենադաժան հարվածն  այն էր, որ մեզանից խլել էին աշխարհճանաչման ու աշխարհընկալման սեփական դիտակետն ունենալու իրավունքը։ Ի՜նչ պայծառ գլուխներ զոհեցինք․․․ Ի՜նչ գարշահոտ ստրկամիտներ ծնեցինք․․․ Վերադառնալով ձեր հարցին՝ ուզում եմ ընդամենը արձանագրել, որ այդ գահակալը վաղուց կտրված է ժողովրդի ու պետության ցավերից ու տենչանքներից։ Նրա իղձերն ու նպատակներն այնքա՜ն թափանցիկ են ու պարզունակ։ Հրաժարվում եմ քննել իր «հոգեցունց ու մարդասիրական» խոսքը, ժողովրդի բան ու վիճակին անհաղորդ լինելու կարողությունը։ Ցավոք, չնչին բացառությամբ, եկեղեցական դասում այդպիսինները շատ են․․․ Այլմոլորակայիններ չե՛ք․ տեղին չէ ձեր «հպարտ» անտեղյակությունն ու մորթապաշտ հոխորտանքը։

-Դուք հիմա Միացյալ Նահանգներում եք, առերեսվում եք կորոնավիրուսով պայամանավորված  խնդիրներին: Այդտեղ  հիմա ինչպե՞ս է իրավիճակը: 

-Թագավարակը եկավ ու ջնջեց սահմանները։ Գլենդելում զուգարանի թուղթն ու անձեռոցիկները, դիմակներն ու ձեռնոցներն անհետացան։ Դյուրագրգիռները վրա ընկան պարենային խանութների «ջանին», ու սկսվեց Սոդոմ-Գոմորը։ Խելացիները խուճապի չմատնվեցին՝ հասկանալով, որ մի քանի օր այսկողմ-այնկողմը լուծում չէ․․․ Երկու-երեք օրից հանդարտվեցին։ Հայտարարվեց ինքնամեկուսացում։ Հասարակական զվարճավայրերը չեն գործում։ Սննդակետերը սկսեցին աշխատել առաքման եղանակով։ Պարենային ու տնտեսական խանութներն աշխատում են։ Ապրանքների պակաս չի զգացվում։ Մարդիկ պահպանում են անձնական հիգիենայի կանոնները։ Պաշտոնական տեղեկատվությունն ու հրահանգները մշտապես մատուցվում են համակարգիչներով, հեռախոսներով և այլ լրատուներով։

Ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ Թրամփին, Առողջապահության ոլորտի պատասխանատուներին և  պետական կառույցներին խորհուրդներ տվողներ չկան։ Հասարակությունը գիտակցաբար, առանց ջղաձգումների, ենթարկվում է ժամանակավոր կանոններին։ Իրավիճակից ելնելով՝ոչ մի քաղաքական կառույց չի ակտիվացել։ Համաճարակը բացել է համաշխարհային համակեցության լրջագույն թերությունների պահոցը՝ ավազակաբարո կառավարիչներ, շահամոլ ու ապօրինի գործավարներ, երկակի ստանդարտներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, ստեղծած բարիքների ու միջոցների բաշխման տիեզերական անհավասարություն, բնության արհամարհում, անտառների հատում, մոլորակի ընդերքի թալան, համաշխարհային օվկիանոսի աղտոտում, կենդանատեսակների եղեռն… Ո՞րն ասես, ո՞րը՝ թողնես… Այս ամենի առաջ խամրում է անգամ թագավարակի կատաղի կերպարը…

-Հեռահար հայացք նետելով հայաստանյան իրավիճակին՝ ի՞նչ եք կարծում՝ կառավարությունն արդյունավե՞տ է աշխատում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում: Ի դեպ, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսը կարող է մեկ տարի տևել, և մենք պետք է սովորենք ապրել դրան զուգահեռ, պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինելու, ինչ նախկինում:

-Աշխարհը բախվել է մի երևույթի հետ, որից դուրս գալու տարբերակը դեռևս չի գտնվել։ Նման պայմաններում շատ կարևոր է հետևել մեկ կենտրոնից (կառավարությունից) հրահանգվող կանոններին։ Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական է ու արդարացված։ Հասարակությունը երկար չի կարող մնալ համընդհանուր պարապուրդի և ինքնամեկուսացման պայմաններում։ «Որոշ սահմանափակումների պահպանմամբ» մարտավարությունն ընտրում են նաև բազմաթիվ այլ երկրներ։ Իրականացվում են քաղաքացիների վրա դրված հարկերի թեթևացման միջոցառումներ, ցածր եկամուտներ ունեցողներին տրամադրվում են զեղչեր և այլ տեսակի օգնություններ։ Այդ զեղչերի և օգնությունների չափը պայմանավորված է ամեն առանձին երկրի տնտեսական հզորությամբ և  քաղաքացիական հասունության աստիճանով։ Համեմատություններ անելն անիմաստ է։ Հեռուներից էլ երևում է, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է գերլարված օրակարգով և անում է առավելագույնը։ Այս պայմաններում ոտքի տակ են ընկել ավազակաբարո նախորդների ախոռների կեղտափոսերում բուծված, ստրկամիտ մնացուկներն ու ջանք ու եռանդ չխնայելով՝ ամեն կերպ աշխատում են խանգարել, խոչընդոտել, ստել, կեղծել… Ու չնայած բոլոր դժվարություններին ու տարատեսակ վարակներին՝ մի բան հստակ է․ Հայաստանն այլևս չի լինելու լացկանների ու անկազմակերպ ոհմակների երկիր։ Պետություն ենք կայացնում. հեշտ գործ չէ՛:

Աննա Բաբաջանյան