Նավթի ցածր գների պատճառով Ադրբեջանի կորուստը կարող է կազմել 1 մլրդ դոլար

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի կորուստը կարող է կազմել մինչև 1մլրդ դոլար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, մենք կունենանք լրացուցիչ կորուստներ, որոնք կարող են կազմել մոտ 700 մլն դոլար կամ հասնել 1 մլրդ դոլարի»,- ասել է Ալիևը 2020 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Բացի այդ՝ Ալիևը նշել է, որ եթե նավթի գները չվերականգնվեն, Ադրբեջանին սպասում են լրացուցիչ կորուստներ և արտարժույթի պահուստների նվազում։

«Առաջին եռամսյակում, 2020 թվականի հունվարի 1-ի համեմատ, արժութային պահուստներն արդեն կրճատվել են։ Դա բնական է, և այս իրավիճակում ուզում եմ նշել, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ծախսերին։ Պետական ներդրումները պիտի երկու հիմնական նպատակի ծառայեն՝ ապահովեն զբաղվածություն և ազդեցություն ունենան տնտեսական իրական  ծրագրերի վրա»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ Ադրբեջանի 2020 թվականի բյուջեում 1 բարել նավթի գինը հաշվարկված է 55 դոլար։

Էմմա Չոբանյան