Ուսանողները դասադուլը չեն դադարեցնի. ԿԳ նախարարը նրանց չհամոզեց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր դասադուլ հայտարարած ուսանողները՝ «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամների առաջնորդությամբ,  հանդիպեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների մտահոգությունները, նախարարը պատասխանեց նրանց հարցերին:

Լևոն Մկրտչյանը դասադուլավորներին հորդորեց իրենց մտահոգությունները գրավոր ներկայացնել, ինչին ի պատասխան՝ նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք ընդհանրապես այդ  սկզբունքին դեմ են և մտավախություն ունեն, որ մինչև իրենց  պատասխանելն՝ օրենքն արդեն կընդունվի: 

Ուսանողները պահանջեցին հետաձգել օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում, Լևոն Մկրտչյանը, սակայն, շարունակեց պնդել, որ վիճահարույց օրենքի նախագիծը չի վերանայվելու, նրա համոզմամբ՝ տարկետման վերացումը որևէ կերպ չի վնասելու գիտությանը:

Նախարարը ուսանողներին կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան և վերադառնալ բնականոն դասապրոցեսի: Ի պատասխան՝ ուսանողները հայտարարեցին, որ դասադուլը չեն դադարեցնելու, ԿԳ նախարարին էլ կոչ արեցին միանալ իրենց: Իսկ «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամ Դավիթ Պետրոսյանը վրդովված դիմեց նախարարին. «Ուղղակի ապշեցնում եք: Այդքան խնդիրներ ենք բարձրացնում, իսկ Դուք նման հայտարարություն եք անում…Մենք գնանք մեր դասադուլը շարունակենք, պարոն Մկրտչյան: Փորձը ցույց է տալիս, որ երբ  դասադուլ ենք  անում, մեզ հետ հանդիպում եք, մինչդեռ մեր բաց նամակին չեք պատասխանել»:  «Եթե բաց նամակի փոխարեն նամակն ուղղակի մեզ ուղարկած լինեիք, վաղուց այս հանդիպումը կազմակերպված կլինեինք»,- արձագանքեց Լևոն Մկրտչյանը:

Դավիթ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ իրենք փորձելու են շարունակական բողոքի ակցիաներով մինչև վիճահարույց օրենսդրական նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը՝ ստեղծել լայն հարթակ, որտեղ կքննարկվեն իրենց մատնանշած մտահոգություններն ու կտրվեն հստակ պատասխաններ:

Այսօրվա բողոքի ակցիան ուսանողներն ավարտեցին՝ մեջքով շրջվելով դեպի ԿԳ նախարարությունը: Վաղն առավոտյան նրանք կշարունակեն դասադուլը, պլանավորված է նաև բողոքի երթով շարժվել դեպի կառավարություն:

Factor.am-ը կշարունակի ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել ուսանողների բողոքի ակցիան, մանրամասներին ծանոթանալու համար՝ հետևեք հեռարձակմանը: