«Արարատ լեռից էլ բարձր». հայ-չինական բարեկամությունը նյարդայնացրել է Թուրքիային․ կողմերը պարզաբանել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակում նախորդ շաբաթ Չինաստանը Հայաստան էր ուղարկել մեծաքանակ բժշկական օգնություն։ Հայաստան հասած տուփերից մի քանիսի վրա առկա էր հետևյալ գրառումը․ «Թող մեր ընկերությունը լինի ավելի երկար, քան Յանցզի գետն է և ավելի բարձր, քան Արարատ լեռն է»։

Չինացիների կողմից Արարատ լեռան նման հիշատակումը, սակայն, Թուրքիային անտարբեր չի թողել։ Տեղի իշխանությունները զայրացել են ու ինչպես Չինաստանի իշխանություններից, այնպես էլ Թուրքիայում Չինաստանի դեսպանից պաշտոնական բացատրություն պահանջել՝ հումանիտար օգնության տուփերի վրա առկա գրառման կապակցությամբ։ Թուրքիայում նախ պահանջել են բացատրել, թե ինչու լեռան անունը նշվել է որպես Արարատ, այլ ոչ որպես Աղրի, ինչպես իրենք են այն կոչում։ Բացի այդ, թուրքերին զայրացրել է լեռը Հայաստանի հետ ասոցացնելու գաղափարը։

Համաձայն Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության՝ ի պատասխան թուրքական իշխանությունների զայրույթին՝ երկրում Չինաստանի դեսպանն ու Չինաստանի Արտաքին գործերի նախարարը պարզաբանել են, թե Հայաստան ուղարկված օգնությունը փաթեթավորվել և ուղարկվել է տեղական մասնավոր ընկերության կողմից և, ի սկզբանե, տուփերի վրա միայն չինարեն գրություններ են եղել, որտեղ Արարատ լեռան մասին ոչ մի հիշատակում չի եղել։ Թուրքիայում Չինաստանի դեսպանի խոսքով՝ անգլերեն գրություններն ավելի ուշ են ավելացվել։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ չինական իշխանություններն այս հարցի շուրջ հետաքննություն են սկսել, ինչի արդյունքների մասին Թուրքիային տեղյակ կպահեն։ Չինական կողմը վստահեցրել է, որ իրենք հարգում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

Ուշագրավ է սակայն, որ չինական կողմի պարզաբանումը հասանելի է միայն Թուրքիայի արտգործնախարարության կայքում։ Ինչպես Չինաստանի արտգործնախարարության, այնպես էլ Թուրքիայում Չինաստանի դեսպանության կայքերում այն բացակայում է։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը Factor.am-ի հետ զրույցում Թուրքիայի կողմից նման քայլն անհեթեթություն որակեց։

«Ինձ թվում է, որ Թուրքիայում միայն հիվանդագին պատկերացում ունեցող մարդը կարող էր որևէ ձևով հայտարարություն անել կապված մեր ու Չինաստանի բարեկամության մակարդակի հետ, որն Արարատ լեռից ավելի բարձր է։ Գիտեք՝ նրանք կարող էին ասել «Խաղաղ օվկիանոսից ավելի լայն», բայց դա չէր նշանակի, թե Միացյալ Նահանգները կամ այդ օվիանոսի հետ ափ ունեցող երկրները պետք է նման հայտարարություններ անեին»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցի ոչ քաղաքական՝ պատմական հատվածին, Հովհաննես Իգիթյանը հավելեց․ լեռն անվանվում էր Արարատ՝ դեռ Օսմանյան Թուրքիայի՝ տարածաշրջան ներխուժումից հարյուրավոր տարիներ առաջ․ «25 տարի առաջ, երբ առաջին անգամ այցելեցի Թուրքիա, հասկացա, որ որոշ պաշտոնյաներ ալերգիա ունեն Արարատ բառից, որովհետև այդ լեռն այլ կերպ էին կոչում։ Երևի թե փորձում էին վերանվանել լեռը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես այն բաժին հասավ իրենց»։

Մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնական մեկնաբանություն այս պահին չունեն։ Այն կլինի, երբ չինական կողմն ինքը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես կգա։

Ավելի ուշ ԱԳՆ խոսնակը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր․ «Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան էին ուղարկվել Հայաստանի պետական միջոցների հաշվին ձեռք բերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաներ ու սարքավորումներ։ Դրանց թվում էր թոքերի արհեստական օդափոխման 120 սարք, թթվածնի մատակարարման 2 կայան, 60․000 թեստ, 60․000 բժշկական դիմակ, 280․000 պաշտպանիչ դիմակ, 20․000 պաշտպանիչ ակնոց, 100․000 պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան