Դոնալդ Թրամփը մտածում է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին, ԱՀԿ-ում ԱՄՆ նախագահի հետ համաձայն չեն. reuters

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփն իր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությանը և նշել, որ ԱՄՆ-ն այսուհետ վերանայելու է կազմակերպությանը տրվող ֆինանսավորումը։

«Մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամեծ ֆինանսավորողն ենք, բայց ԱՀԿ-ն քննադատել է կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում ԱՄՆ ձեռնարկած քայլերը, օրինակ՝ իմ կողմից սահմանված ճամփորդական սահմանափակումները։ Նրանք շատ բաներում սխալ են, ու բավականին «չինաստանամետ» են երևում։ Մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչի համար ենք վճարում»,- ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն պանդեմիայի օրերին Չինաստանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է դրսևորում։ Ճեպազրույցին ներկա լրագրողների հարցերին պատասխանելիս, Թրամփը նշել է, որ դեռ հստակ որոշում չկա․ այժմ պարզապես քննարկումներ են գնում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Առողջապահության համշխարհային կազմակերպության՝ եվրոպական տարածաշրջանի պատասխանատուն, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, ասել է․ «Մենք հիմա գտնվում ենք պանդեմիայի ակտիվ փուլում, այնպես որ ժամանակը չէ ֆինանսավորումը կրճատելու մասին խոսելու համար»։

Reuters-ի տեղեկացմամբ՝ ԱՀԿ պաշտոնյաները հերքել են Թրամփի այն դիտարկումը, թե կազմակերպությունը «չինաստանամետ» քաղաքականություն է վարում։ ԱՀԿ պաշտոնյաներից մեկը նշել է, թե կազմակերպությունը Չինաստանի հետ վարվել է այնպես, ինչպես պանդեմիայից մեծապես տուժած այլ երկրների հետ։

 

Նելլի Մելքոնյան