Փորձել էին տերմինալներից գողություն անել, բայց ոստիկանները բռնել էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Ապրիլի լույս 2-ի գիշերը Աջափնյակ վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչներ` 36 և 41-ամյա տղամարդկանց։ Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ բերման ենթարկվածները տեղահան են արել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկն ու փորձել հափշտակել, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից։ Բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածներից 36-ամյա տղամարդը մարտի լույս 28-ի գիշերը ևս փորձել է տերմինալից գողություն անել, սակայն ինչ-ինչ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։Այս դեպքում թիրախը Մարգարյան փողոցի տերմինալներից էր։ Պարզվել է նաև, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից 2016 թվականից հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Տղամարդիկ ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։