Վրաստանում կառուցվելու է հզոր քամու գործարան, որ փչի ու տանի կորոնավիրուսը. ավագանու «Իմ քայլի» անդամը հեգնում է Թբիլիսիում իրականացվող աշխատանքները

Լուրեր

17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
Բոլորը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի լուսանկարները համացանցում մեծ տարածում են գտել: Հսկայածավալ աշխատանք է տարվում՝ քաղաքի փողոցներն ախտահանելու համար:

Լուսանկարներից մեկը իր էջում հրապարակել է Երևանի ավագանու իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը և հեգնել. «Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը»:

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեմինա Վարդանյանն էլ, նույն լուսանկարը հրապարակելով, ընդգծել է, թե Երևանում ինչպես է իրականացվում ախտահանումը:

«Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում… Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկն ամբողջովին բավարար է: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ է հղել ու ասել՝ որը որից հետո է: Չեմ հասկանում՝ էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք, է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը: Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ՝ նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ-անպատեհ օգտագործելով, թոզ փչելով՝ ման եք գալիս»,- գրել է նա:

Այնուհանդերձ, նշենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ մայրաքաղաքում ամեն օր ախտահանվում է հանրային տրանսպորտը:

Ի դեպ, այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 736 է, բուժվածներինը՝ 43, գրանցվել է 7 մահ: Իսկ Վրաստանում գրանցվել է վարակման 148 դեպք, առողջացել է 23-ը, մահեր չեն եղել:

Նարեկ Կիրակոսյան