Գործնական պարապմունք ՀՕՊ ստորաբաժանումում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմի հետ ապրիլի 1-ին անցկացվել է գործնական պարապմունք:
«Ստուգվել են անձնակազմի մասնագիտական հմտությունները մարտական առաջադրանքների կատարման, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական թիրախների խոցման ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում: