Դավիթ Տոնոյանը վստահ չէ, որ Ռուզաննա Խաչատրյանի ակնարկները Վիգեն Սարգսյանին չէին ուղղված

Լուրեր

05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվում է մեկնաբանել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնք այս օրերին մեծ աղմուկ բարձրացրին:

«Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ իմ նախարարի, ում հետ ես աշխատել եմ տասը տարի, տիկնոջ անձնական բնույթի որևիցե գրառում»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Մեր դիտարկմանը՝ անձնական բնույթի գրառումներ չէին, Տոնոյանը պարզաբանեց՝ խոսքն անձնական գրառումների մասին է:

Factor.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ տեսել է արդյոք այդ գրառումներում ակնարկ՝ ուղղված Վիգեն Սարգսյանին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ոչ:

Մեր հստակեցնող հարցին՝  ինչո՞վ է պայմանավորված իր վստահությունը, որ գրառումները ուղղված չէին Վիգեն Սարգսյանին, Տոնոյանը պատասխանեց. «Ես այդպես եմ կարծում, ես վստահ չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Զինծառայողի և զինվորական կարգավիճակի մասին» օրինագծին և դրա շուրջ հնչող քննադատություններին, Դավիթ Տոնոյանը նկատեց. «Համախոհ եմ նախարարի ներկայացրած նախագծի հետ, ամեն ինչ արվել է, որ հավասարություն ստեղծվի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան