Ճակատագրական կարեւորության հիմնարկի ղեկավարի պաշտոնի համար թեժ պայքար է սպասվում, ովքեր են ուզում գլխավորել փորձաքննությունների բյուրոն

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը օգոստոսից տնօրեն չունի:  Նախկին տնօրեն Արտաշես Ջավադյանը անցավ թոշակի, և դեռ հուլիսին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Այժմ 5 թեկնածուներ պայքարում են այս պաշտոնին նշանակվելու համար: Նրանց թվում են բյուրոյի աշխատակից Արգամ Հովսեփյանը, որը կոլեկտիվի «ֆավորիտն» է , կալանավայրերի նախկին պետ, ոստիկանական համակարգից «սերած» Սամվել Հովհաննիսյանը։ Նաև գիտնականների դասից հայտնի անուն կա՝ Գարիկ Աղաբեկյան, առողջապահության ազգային ինստիտուտում ամբիոնի վարիչ: «Բյուրոյի» բաժնի պետերից մեկն էլ է հավակնում տնօրեն դառնալ: Թեկնածուներից 5-րդն էլ երիտասարդ գիտնական է, ՀԿ սեկտորի անդամ: Մրցույթի անցկացման օրն ու ժամը ոչ հայտարարության մեջ է նշված եղել, ոչ էլ հիմա է հայտնի: Տպավորություն է, որ այս մրցույթի անցկացումը ձգձգվում է, որ այն բավականաչափ թափանցիկ չէ:

«Սեփական դիմումի համաձայն» վարկածին չհավատացին

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ՀՀ բնակիչների կյանքում ճակատագրական նշանակություն ունի: 2004 թվականից այն իրականացնում է քրեական հետապնդման մարմինների և դատարանների կողմից նշանակված փորձաքննությունների գերակշռող մասը։ Նրանից են հաճախ կախված դատական ամենատարբեր գործերի ընթացքն ու արդյունքը: Հիմնարկն այս համարվում է գիտական, գործում է գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, կառավարվում է գիտխորհրդի կողմից, որը գլխավորում է պրոֆեսոր Սերգեյ Մինասյանը: Սակայն մեզանում այն ստեղծման օրվանից ընկալվել է որպես դատախազության և քննչական մարմինների կցորդ, որի վրա մշտապես վերջիններս ճնշումներ են գործադրել, ուստի ղեկավարից ոչ այնքան սկզբունքայնություն, որքան ճկունություն է պահանջվել: Ջավադյանը մինչև հեռացման պահը փայլուն համապատասխանել է այս պահանջին։ Իրավապահ շրջանակներում խոսում էին, որ գիտնական, մասնագիտությամբ բժիշկ Արտաշես Ջավադյանը միջգերատեսչական կոնֆլիկտի զոհ է, որ նրանից գոհ չէին դատախազությունն ու քննչականը, որոնք բյուրոյին գործեր տվողներն են և  որոնց շնորհիվ «բյուրոն» այլ փորձաքննական հիմնարկների նկատմամբ առավելություն ունի:

Ջավադյանի պաշտոնանկության օրերին շոշափվում էր նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ նրա դատական կոնֆլիկտի թեման: Առողջապահական տեսչությունը /իսկ այն ժամանակ տեսչությունը դեռ նախարարության կազմում էր – Ս. Ս./ կարգագիր էր իջեցրել փորձաքննությունների բյուրոյի տնօրենին, ինչը բարկացրել էր վերջինիս, քանի որ փորձաքննությունների բյուրոն անկախ գիտական հիմնարկ է, և նախարարությունը իրավասու չէ կարգադրել անկախ ՊՈԱԿ-ի ղեկավարին: Մայիսի 26-ին նա դիմեց  վարչական դատարան՝ ընդդեմ առողջապահության տեսչության: Սեպտեմբերի 9-ին, երբ Ջավադյանը տնօրեն չէր այլևս, նոր ղեկավար, նախկին ոստիկան և քննիչ, բյուրոյի տնօրենի ԺՊ Խաչիկ Մուրադյանի ստորագրությամբ մարմինն այս հրաժարվեց հայցից: Դատական վարույթը կարճվեց: Հետաքրքիր է, որ դատարանի որոշումից մեկ օր առաջ Ջավադյանը նշանակվեց այս նույն առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

 Արգամ Հովսեփյանը հայտնի է «դատախազահաճո» փորձաքննություններով

 Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար Գիտությունների Ազգային ակադեմիան մրցույթ էր հայտարարել սեպտեմբերի 26-ին: Թեկնածուների առաջադրումների ժամկետը, ըստ ՀՀ ԳԱԱ կանոնադրության, լրանում է մեկ ամսից: Այսինքն, հոկտեմբերի 26-ին արդեն լրացել է, բայց «վերևներում» դեռ մտմտում են ապագա տնօրենի թեկնածուի շուրջ: Մրցույթի օրն ու ժամը ոչ մի կերպ չեն նշանակում: Թեկնածուների թվում հանրությանը ծանոթ դեմքեր են: «Բյուրոյի» կոլեկտիվն առաջադրել է Արգամ Հովսեփյանին, որն առաջին օրվանից աշխատել է փորձաքննությունների բյուրոյում՝ որպես բաժնի պետ: Նա մամուլի աչքին ընկավ 2012 թվականին, փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով արված դատախազահաճո, ըստ որոշ գնահատականների՝ «փնթի» եզրակացություններով: Փաստաբանին Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում «մեր հայհոյելու» համար սպանել էր Լոռու բնակիչ Արտակ Վերանյանը, որն ուզում էր ամուսնանալ Շարբաթյանի քրոջ դստեր հետ: Փաստաբանը դեմ էր այս ամուսնությանը։ Նրա համառությունը ողբերգական դեր խաղաց, նրա իսկ մահվան պատճառը դարձավ։ Դեպքից հետո Վերանյանը գնացել էր ոստիկանություն ու խոստովանական ցուցմունք  տվել: Այս գործով դատախազությունը մեղադրանքներ առաջադրեց նաև Արտակի եղբորն ու ընկերոջը, ինչը վերջիններս ժխտում էին: Մի քանի անգամ փորձաքննություններ նշանակվեցին, ի վերջո, հաղթեց դատախազությունը: Դատարանը հիմք ընդունեց Արգամ Հովսեփյանի իրականացրած երրորդ լրացուցիչ փորձաքննությունը, որում նա որպես հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի կազմում ներառել էր իր երկու ենթականերին:

 Պաթոլոգոանատոմն ու նախկին քննիչը ևս ցանկում են

Փորձաքննությունների բյուրոյի նոր տնօրենի թեկնածուներից է նաև կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, որը ինչպես և ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մուրադյանը, ոստիկանական համակարգից է: Նա ժամանակին ևս դատախազության հետ միջգերատեսչական կոնֆլիկտի արդյունքում հեռացավ կալանավայրերի պետի պաշտոնից: Հետագայում Արաբկիր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկարատև դատավարության արդյուքնում, որում բազմաթիվ մութ կետեր կային, 12 տարվա ազատազրկման դատապարտեց նրան: Նախկին իրավապահը դիմեց վերաքննիչ, վճռաբեկ, արդարացման դատավճիռ էր ուզում, բայց ի վերջո 2015 թվականին ներում ստացավ ՀՀ նախագահից: Հանրապետության թիվ մեկ փորձաքննական մարմնի տնօրենի պաշտոնի համար պայքարելու են նաև բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության ազգային ինստիտուտի պաթոլոգիայի, անատոմիայի և դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը: Նա factor.am-ի հետ զրույցում հաստատեց իր մասնակցությունը մրցույթին, ասելով. «Այո, դիմել եմ»: Հարցին , թե արդյոք, տպավորություն չունի, որ մրցույթը ձգձգվում է, նա պատասխանեց. «Ոնց որ թե ձգձգվում է, բայց ինձ համար դա կարևոր չի: Կարևորն այն է, որ արժանի մարդ ընտրվի: Դրանից կշահի հիմնարկը, հասարակությունը և իրավահամակարգը»:

Մեր տեղեկությունները հաստատեց նաև կալանավայրերի նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Փորձաքննությունների բյուրոյի ևս մեկ աշխատակից է մրցույթի հայտ տվել։ Նրա անունը բյուրոյում չցանկացան նշել, սակայն չհերքեցին, որ Արգամ Հովսեփյանը տնօրենի պաշտոնի հայտ է ներկայացրել: Ոչ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ԺՊ Խաչիկ Մուրադյանը, ոչ տնօրենի տեղակալները հավակնորդների թվում չկան, ինչը տարօրինակ է: Գիտությունների ակադեմիայից խուսափեցին թեկնածուների անուններ տալ: Ակադեմիայի մամուլի պատասխանատու Ինգա Զարաֆյանը factor.am-ին հաղորդեց, որ առաջիկա օրերին մրցույթի մասնակիցները կտեղեկանան, թե երբ և որտեղ է այն անցկացվելու: Մեր հարցին, թե արդյոք շատ չի ձգձգվում մրցույթի անցկացումը, նա պատասխանեց. «Ակադեմիայի կանոնադրությամբ ստույգ չի նշվում, թե թեկնածուների առաջադրումից հետո ինչ ժամկետում պետք է անցկացնել մրցույթը: Կարող եմ վստահեցնել, որ մինչև տարեվերջ անպայման կնշանակվի»:

Մեր տեղեկություններով, թվարկված մասնակիցներից ոչ մեկն այս պահին որպես «պաշտոնական», հետևապես՝ հաղթող թեկնածու չի ընկալվում:

 

Սյուզան Սիմոնյան