Կորոնավիրուսի վտանգը դատարկել է Դրախտիկի դպրոցը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Կորոնավիրուսի վտանգը կանգնեցրել է կյանքը ոչ միայն մայրաքաղաք Երևանում, որի փողոցներն ու հրապարակները հիմնականում դատարկ են, այլև Հայաստանի հեռավոր շրջաններում: 125 կիլոմետր կամ 1.5 ժամ կպահանջվի՝ Երևանից Գեղարքունիքի մարզի՝ մոտ 1000 բնակիչ ունեցող Դրախտիկ գյուղ հասնելու համար։ Ադրբեջանից բռնագաղթվածներով ու Արծվաշենից տեղահանված հայերով բնակեցված Դրախտիկի՝ 63 տարում երբևէ չհիմնանորոգված դպրոցը այս պահին դատարկ է։ Դասապրոցեսը դպրոցի ցեմենտե հատակով ու մաշված կահույքով դասարաններից տեղափոխվել է տներ. այստեղ նույնպես հեռավար ուսուցում է իրականացվում։

Պատմության ուսուցիչ Արարատ Մովսեսյանը Factor.am-ին պատմում է, որ թեև տեխնիկական պրոֆեսիոնալ հնարքների չի տիրապետում, այդուհանդերձ, պատրաստում է տեսադասեր, տեղադրում սոցցանցի իր էջում։ Տեսանյութերը նկարահանում է իր հեռախոսով՝ տևողությամբ երկար չեն։ 45 րոպեում մատուցելիք նյութը սեղմել է 10 րոպեի մեջ՝ կարճ, որ երեխաները չհոգնեն։ Իսկ որպեսզի դասը առավելապես հետաքրքիր մատուցվի, տեսանյութերում Արարատ Մովսեսյանն օգտագործում է նկարներ, քարտեզներ։

Դասապրոցեսը հեռահար անցկացնելու համար Դրախտիկում պետությունից առանձնակի աջակցություն չեն ստացել։ Երեխաների հետ կապը պատմության ուսուցիչը պահպանում է մեսենջերներով, բայց կան նաև աշակերտներ, որ չունեն սմաթֆոն, համակարգիչ կամ ինտերնետ։

Դպրոցի մանկավարժներն այս պայմաններում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնել, ժողով են արել ու որոշել՝ անհատական կապի դուրս գալ յուրաքանչյուր աշակերտի հետ։ Արարատ Մովսեսյանը զանգահարում է աշակերտներին, գրքից առաջադրանքներ տալիս, սակայն ասում է՝ դրանք կստուգվեն ո՛չ հիմա, այլ ապրիլի 17-ից հետո, երբ դպրոցների դռները նորից կբացվեն:

«Այստեղ մի խնդիր էլ է ծագում. Կրթության նախարարությունը մեզ է ուղարկել էլեկտրոնային մատյանների կոդեր, որոնցում երեխաներին պիտի գնահատական դնենք: Ես չեմ կարող որևէ մեկին բացատրել, որ գիտեք՝ ինչ, ինքը ինտերնետ չունի, և ես իր աշխատանքը պիտի ստուգեմ ապրիլին։ Այդ երեխայի հետ պետք է դաս անեմ ու դա մատյանում ցույց տամ։ Դրա համար զանգում եմ երեխաներին, կարդում են իրենց կատարած աշխատանքը, որպեսզի գնահատեմ։ Այստեղ խաբուսիկ կարող է լինել ստուգումը»,- ասում է մանկավարժը։

Կորոնավիրուսն ավելացրել է ուսուցիչների աշխատաժամերը։ Դասերը հաճախ վերածվում են անհատական պարապմունքների։ Արարատը 12 աշակերտ ունեցող դասարանի դասղեկ է, հետաքրքրվում է ո՛չ միայն իր առարկայի ճակատագրով, հարցուփորձ է անում, թե ինչպես են դասերն ընթանում այլ առարկաներից. «Ամբողջ օրը չի հերիքում, անկեղծ եմ ասում։ Սովորական պայմաններում, եթե մինչև ցերեկվա ժամը 1-ը կամ 2-ն էի աշխատում, հիմա մինչև գիշերվա 12-ը կամ 1-ը երեխաների հետ կապի մեջ եմ։ Առաջադրանքներ տալուց հետո ստուգում եմ դրանց կատարումը, հետո հատ-հատ զանգում երեխային, ասում՝ սա թերի էր աշխատանքումդ, ավելացրու»։

Արարատ Մովսեսյանը վստահ չէ, որ հեռահար ուսուցմամբ լիարժեք կրթություն են ստանում աշակերտները: «Ենթադրենք՝ առաջադրանք ես տալիս, երեխան պատասխանում է ինչ-որ բան կամ գրում է, բայց նույն գրելը կարող է ինքը չի անում, այլ ծնողը, ինձ նկարի ուղարկի, կարող է ինձ ոչ թե սովորած պատասխանեն, այլ… Կենդանի խոսքը, կավիճն ու գրատախտակը ինձ համար առաջնային մեթոդ է, արդյունավետությունը շատ ավելին է»,- ասում է նա:

Իսկ ժամանակի հնարավոր ավելցուկը լցնելու համար պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել է գրքեր կարդալ։ Որ աշակերտը քանի էջ է կարդացել՝ հարցնում է ամեն օր, զգուշացրել է՝ հենց դպրոց գնան, ստուգելու է։

Նշենք, որ 2016 թվականի ապրիլին փոթորիկը վնասել է Դրախտիկի դպրոցի մարզադահլիճի պատուհանները։ Դպրոցական ծրագրով պահանջվող ոչ մի պայման այստեղ ապահովված չէ, դպրոցի շենքի վիճակն ընդհանրապես անմխիթար է: Չնայած դրան՝ աշակերտների թիվը Դրախտիկում տարեցտարի ավելանում է։ Անցյալ տարի Դրախտիկի կրթօջախում սովորողների թիվն ամենամեծն է եղել անկախությունից ի վեր՝ 158 աշակերտ։

Ռոբերտ Անանյան