Դատապարտյալները քնել են բակում․ ՔԿԾ-ն պարզաբանում է, իրավապաշտպանները համաներման առաջարկ անում

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Շուրջ 20 դատապարտյալ գիշերել է դրսում՝ բողոքելով բուժօգնություն չստանալուց

Երեկ գիշեր շուրջ քսան դատապարտյալներ ու կալանավորված անձինք քնել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բակում։ Նրանք այսկերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` նշելով, որ իրենց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում և որ իրենց ցանկանում են տեղափոխել այլ ՔԿՀ-ներ։ Անգամ եղան մեկնաբանություններ, թե կորոնավիրուսի համաճարակի հետևանքով այս մարդիկ զրկվել են բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։

Ի՞նչ են պատասխանում ՔԿԾ-ից։ Քրեակատարողական ծառայությունից հերքում են լուրերը, թե դատապարտյալներին ու կալանավորներին զրկել են բուժօգնությունից․ «Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։ Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, որոնք իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն»,- պարզաբանում են ՔԿԾ-ից։

Բացի այս, քրեակատարողական ծառայությունից նաև վստահեցնում են, որ իրենց մոտ, բարեբախտաբար, կորոնավիրուսի վարակի բռնկման դեպքեր չկան։


«Դատապարտյալների բուժօգնությունը չպետք է տարբերվի այլ անձանց հասանելի բուժծառայությունից»․ Ռևազյան

 

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը չի շտապում որևէ մեկին մեղարդել։ Ասում է՝ սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր գործ պետք է նախևառաջ առանձին ուսումնասիրության արժանանա:

«Իրենք կարող են այդպես հայտարարել, բայց արդյոք դա այդպես է, թե ոչ` հարցի մյուս կողմն է, բացի այդ, եթե անձը ունի բուժօգնության կարիք,  դա չի կարող սահմանափակվել նույնիսկ այս պայմաններում։ Կարելի է մեկուսացման կամ անվտանգության միջոցները խստացնել, բայց անձանց անհրաժեշտ բուժօգնությունը պետք է տրվի։ Այնուհանդերձ,  դեռ պետք է ուսումնասիրվի՝ արդյոք այդ դեպքերն իսկապե՞ս այդպիսին են, ինչպես ներկայացվում է։ Նույն քաղաքացիական անձը, որը ազատ է, կարող է դիմել բժշկի, թե ոչ, իհարկե կարող է, հետևաբար որևէ կերպ դատապարտյալների բուժօգնությունը չպետք է տարբերվի այլ անձանց հասանելի բուժծառայությունից»,- եզրափակեց  Ռևազյանը։

 

«Պետք է համաներում կիրառվի»․ Ժաննա Ալեքսանյան

 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ այլ առաջարկ ունի ՔԿՀ-ները բեռնաթափելու և կորոնավիրուսի համաճարակի դեպքում շատ կալանավորների ու դատապարտյալների կյանքը չվտանգելու  համար․ «Փակ համակարգերում պետք է շատ զգույշ լինել, մենք դեռ վարակի՝ ՔԿՀ-ներ ներթափանցման մասին ինֆորմացիա չունենք, բայց չի բացառվում ներթափանցումը։ Մենք, օրինակ, այս օրերին ահազանգեր ունենք, որ հսկիչները ներս են մտնում առանց դիմակների, առանց պաշտպանիչ միջոցների, մենք նաև հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ պետք է զգույշ լինել։ Իմ գործընկերները ինձ զանգահարել են և առաջարկել համաներման մասին համատեղ հայտարարություն անել, որպեսզի այն կալանավորները, որոնք, այսպես ասած, ենթակա են համաներման, ազատ արձակվեն։ Ես կարծում եմ, որ սա կնպաստի կալանավայրերում վարակի տարածման ռիսկը նվազեցնելուն։ Ես այս հարցում համամիտ եմ գործընկերներիս հետ, ոչ ծանր մեղադրանքների դեպքում արդարադատության նախարարը պետք է վերանայի, այսպիսի մի միջոցի էլ դիմեն և մարդկանց ազատ արձակեն։ Այս պահին չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, քանի որ գիտեմ՝ բոլորն էլ մտահոգ են և ցանկանում են որևէ բան փոխել, հարցն այն է, թե որքանով է դա արդյունավետ։ Ամեն դեպքում կալանավորների և դատապարտյալների հետ ևս պետք է հաշվի նստել»,- նշեց Ալեքսանյանը։

 

Լիլիթ Շաբոյան