Արցախում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:

«Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը` 32, որից 22-ը կամ 68.8%-ը`0-18 տարեկան երեխաներ:

2019թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան:Ստացիոնար բուժման մեջ են գտնվել 59 հիվանդ, որից 37-ը (63%)` 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում:

2020թ. փետրվար ամսում արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:

Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
 եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
 հագնվե´ք եղանակին համահունչ,
 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին»,- ասված է հաղորդագրությունում: