Արցախի իշխանությունը ճիշտ չի գնահատում կորոնավիրուսի սպառնալիքները․ Հրաչյա Արզումանյան

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor.am–ը զրուցել է «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի հետ

 

-Պարո՛ն Արզումանյան, Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրեցօր ավելանում են։ Ի՞նչ ներքաղաքական դրություն է այս պահին Արցախում՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման ֆոնին։

-Կորոնավիրուսի շուրջ վիճակը լուրջ է, բայց իշխանությունը չի ուզում հասկանալ դա։ Ուզում են ընտրություններ անցկացնել, երբ պետք չի ։ Ընտրությունները պետք է հետաձգվեն։ Մասիս Մայիլյանն է հայտարարություն արել, որ ըմբռնումով կընդունի, եթե հետաձգվեն ընտրությունները, Վիտալի Բալասանյանն էլ է կողմ արտահայտվել արտակարգ դրություն հայտարարելուն։ Մենք երկու պետություն ենք, բայց անվտանգության միջավայրը նույնն է։ Չի կարող այնպես լինել, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինի, իսկ Արցախում ոչինչ տեղի չի ունենում։ Իտալիայի, Իսպանիայի փորձը ցույց է տալիս, որ եթե չես գնահատում ռիսկերը, ստանում ես խայտառակ իրավիճակ։ Եթե Հայաստանում մարդիկ վարակված են, նշանակում է՝ Արցախ էլ կգա վարակը։ Համաճարակի կանխման քաղաքականությունը պետք է լինի ընդհանուր ՀՀ-ում և Արցախում։ Պատերազմում մենք միասին ենք չէ՞ հայկական երկու պետություններով, մենք խոսում են բանակի մասին, այս համաճարակն այնքան լուրջ է, որ գնահատվում է որպես կռիվ։ Երևանն իր վրա պետք է վերցնի նաև պրոցեսները Արցախում։

-Բայց տեսնում ենք, որ մինչ օրս Արցախում թեկնածուները բազմամարդ հավաքներ են արել։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

-Դա խայտառակություն է, պետք է կանգնեցնել։ Ուղղակի չեն հասկանում իրավիճակի լրջությունը։ Դա Բակո Սահակյանի պարտականությունն է։ Դա թեկնածուների պրոբլեմը չի։ Դա իշխանությունների պրոբելն է, ինչը չեն հասկանում։ Ես եկել եմ եզրակացության, որ ուղղակի չեն հասկանում՝ ուղղակի ինչքան մեծ է վտանգը։ Գնում են քաղաքական շահերի հետևից, և ռազմավարական առումով չեն գնահատում, թե ինչքան լուրջ է վիճակը։ Եթե Արցախում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, բոլորը հասկանում են, թե ինչքան մեծ է վտանգը, պետք է հետաձգել, պետք է կանգնեցնել։ Եթե Պուտինը հետաձգել է իր ծրագրերը, Արցախը հեչ որ հեչ կարող է հետաձգել, էդտեղ պրոբլեմ չկա, երկու-երեք ամսից կարող եք շարունակել, ի՞նչն է խնդիրը։ Երբ անվտանգության հարցն է դրված, դու իրավունք չունես խոսել քաղաքականությունից։ Եթե անվտանգությանդ հարցերը լուծես, վերջացնես, հետո նորից հետ կարող ես վերադառնալ քաղաքական դաշտ պայքարը շարունակելու։

-Ձեր գնահատմամբ Արցախի իշխանությունը ինչո՞ւ չի գնում արտակարգ դրություն հայտարարելուն, ընտրությունները հետաձգելուն։ Կա՞ն նպատակներ, որ Դուք տեսնում եք։

-Իրենք ուզում են անպայման վերջացրած լինեն էս ընտրությունները։ Դա սխալ է, նման գնով այդպիսի բան չի կարելի։ Ընտրություններն ու քաղաքականությունը ավելի ցածր բաներ ենք, քան՝ անվտանգությունը։ Մենք հիմա պետք է լուծենք ազգային անվտանգության հարցեր՝ կապված կորոնավիրուսի սպառնալիքի հետ։ Մենք՝ Արցախը և Հայաստանի Հանրապետությունը միասին ենք՝ նույն անվտանգային միջավայրում ենք, եթե Երևանում գնացին պարետային ժամ հայտարարելուն, դու անպայման նույն քայլերը պիտի անես Արցախում։ Քաղաքականությունը, սպասելիքները կորոնավիրուսով զրոյացվել են, իմաստազրկվել են։

-ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման օրերին ինչպիսի՞ն են հասարակական տրամադրությունները այդտեղ և ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները Արցախում։

-Խնդիրը ժողովրդինը չէ, այո, պիտի արվի այնպես, որ ժողովուրդը պանիկայի մեջ չմտնի, պետք է ձեռնարկել նույն միջոցառումները, որ ՀՀ-ի իշխանություններն արդեն ձեռնարկել են։ Երևանն արդեն փորձ ունի, նույն քայլերը պետք է կատարվեն Արցախում։ Բայց չկան նույն մարկարդակի և խորությամբ քայել, դա վտանգավոր է։ Պետք է սինխրոնիզացնել գործողությունները։ Դա ուրիշ ոլորտ է, դա քաղաքականություն չէ՝ անվտանգություն է։ Քանի դեռ չենք հաղթահարել այս ճարակը, մենք իրավունք չունենք գնահատականներ տալ, մտածել ընտրությունների արդյունքների մասին։ Իմաստ չունի։ Վտանգներն այնքան մեծ են, որ տակից կարող է դուրս չգանք։  Ընտրություններին մարդիկ դուրս կգան, կշփվեն, չի կարելի։

-Իսկ ի՞նչ քաղաքական զարգացումներ եք կանխատեսում, եթե պրոցեսները գնան դեպի քվեարկություն, չորս օր է մնացել և Արցախի իշխանությունը կարծես թե հետաձգելու մտադրություն չունի։

-Դրա մասին չեմ ուզում խոսել, իմաստ չկա՝ հաշվի առնելով այն վտանգները, որի առջև կանգնած ենք։ Այնտեղ թեկնածուներ կան, որ ավելի մեծ հնարավորություն ու շանս ունեն հաղթանակի, և այլն, բայց եթե մենք ունենանք կորոնավիրուս բանակում, ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները։ Այսօր ընտրությունների մասին խոսել պետք է այն տերմինաբանությամբ, որ պետք է հետաձգվեն, տեսնենք ի՞նչ ենք անում այս ճարակի հետ։ Հետաձգենք, հետո՝ մտածենք։

-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ Արցախի իշխանությունը ճիշտ չէ գնահատո՞ւմ իրավիճակը։

-Իմ կարծիքով՝ չէ։ Չի գնահատում, չի հասկանում այն սպառնալիքներն ու հարցերի խորությունը, որ ես իբրև փորձագետ տեսնում եմ աշխարհում։ Ես տեսնում եմ, թե ինչպես հասավ Իտալիա, ո՞նց ռիսկերը չգնահատեց Միացյալ Նահանգները և հիմա առաջին տեղերն են զբաղեցնում։ Դա առաջին օրերին ոչ ճիշտ գնահատելու հետևանքն էր և Արցախում հիմա նույն ճանապարհով են գնում։ Հայաստանի իշխանությունը փորձում է իրավիճակը վերահսկողության տակ պահել, կարելի է ասել՝ եզրով ենք գնում, փառք Աստծո, հաջողվում է հսկել, բայց Արցախում ուզում են ընտրություններ անել էս վիճակում։ Սա խայտառակություն է, չի կարելի է այդպես անել, պետք է մտածել ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ՝ պետական։

-Բանակը մեր անվտանգության երաշխավորն է։ Ինչպիսի՞ ռիսկի հետ գործ ունենք։

-Երբ երկրում համաճարակ է գնում, դու չես կարող բանակը իզոլացնել։ Դժվար է շատ։ Հատուկ մոտեցում է պետք։ Բոլոր բանակներում, որտեղ համաճարակ կա, հատուկ միջոցառումներ են արվում։ Դա քաղաքականություն չէ, դա անվտանգություն է՝ հայ ժողովրդի անվտանգության հարցն է, ազգային անվտանգության սպառնալիք է։

 

Ռոբերտ Անանյան