Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ

Լուրեր

04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
Բոլորը

րկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյո՞ք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։

Արամ Համփարյանը նշել է, որ արդեն մոտ 2 տասնամյակ է, ինչ այս ծրագիրը տարբեր «հարձակումների» է ենթարկվում։ «Սա ամենածանր հարձակումն էր, կարծում եմ՝ վատագույնը, որին երբևէ ականատես ենք եղել։ Բայց այստեղ որևէ նոր բան չկա։ Այս վարչակազմը հետևում է Քլինթոնի, Բուշի, Օբամայի, իսկ հիմա արդեն Թրամփի ստեղծած ավանդույթներին»,- նշել է նա։

Իր խոսքում Ա. Համփարյանն ընդգծել է, որ նախքան որևէ վերջնական գնահատական տալը, պետք է հաշվի առնել ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև ԱՄՆ-ի սահմանադրական համակարգը։ Նա նշել է, որ դեռ 1997 թ., երբ Բրադ Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրեց ծրագիր՝ Արցախին օժանդակելու հայցով, այն չընդունվեց։ Ավելին՝ Ա. Համփարյանի դիտարկմամբ, այդ ժամանակ ծրագիրը քննադատվել և ընդդիմության է հանդիպել գրեթե նույն կերպ, ինչ այսօր։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հենց այս քայլի շնորհիվ է, որ ծրագիրը ներառվել է 1998 թ. Ֆիսկալ տարվա բյուջեում։

«Այս ամենը անընդհատ շարունակվել է, որովհետև 20 տարվա ընթացքում մենք ծրագիրը կենդանի ենք պահել։ Երբեք հեշտ չի եղել, երբեք առանց գործադիր իշխանության ընդդիմության չի ընթացել», – նշել է նա՝ հայտնելով, որ ծրագրի դեմ տարբեր փուլերում հանդես է եկել թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, սակայն այն շարունակել է գործել։

Ծրագրի նպատակը առաջին իսկ օրից Արցախին մարդասիրական օգնություն ցույց տալն է եղել։ Սկզբնական շրջանում այն ներառել է նյութական օգնություն առողջապահական ոլորտում, ապա՝ մաքուր ջրի խնդրի լուծում, այսօր արդեն՝ ականազերծման աշխատանքներ։ Համփարյանի որակմամբ՝ սա խաղաղության գործընթացի մի մասն է։

Անդրադառնալով վերջնական որոշման վերաբերյալ շատերին հուզող հարցին՝ Ա. Համփարյանը նշել է. «Վերջնական որոշումը առաջիկա շաբաթների, ամիսների ընթացքում ի հայտ կգա, երբ սկսվի 2021 թ. Օտարերկրյա պետություններին օգնության տրամադրման մասին օրինագծի (Foreign Aid Bill) մշակումը»։

Խոսելով այդ ընթացքում նախատեսված քայլերի մասին՝ Համփարյանը շեշտել է, որ այս շրջանը պատահական չի ընտրված, քանի որ ԱՄՆ օրենսդիրներն այս պահին առավել մտահոված են առողջապահական համակարգի, տնտեսության, ԱՄՆ բնակչության առողջությանը առնչվող հարցերով։ Ծրագրի վերագործարկման տեսլականը Ա. Համփարյանը տեսնում է Ամերիկայի հայկական համայնքի կողմից մտահոգությունների բարձրաձայնման ճանապարհով. «Կոնգրեսականները ներկայումս, ինչպես նշեցի, շատ զբաղված են այլ հարցերով, սակայն նրանք այս խնդիրներին ուշադրություն ևս դարձնում են, և եթե դուք այդ մասին չհայտնեք նրանց, ապա կենթադրեն, որ ձեզ համար միևնույն է»,- ընդգծել է նա, կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող հայերին այս հարցի առնչությամբ նամակ ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին՝ այցելելով ANCA.org/aid կայք։

«Արդյո՞ք Արցախին վերաբերող այս որոշումը վերջնական է։ Պատասխանն է՝ ոչ։ Վերջնական որոշումը կկայացվի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի փոխգործակցության արդյունքում»,- հայտարարել է Ա. Համփարյանը, հավելելով, որ թե՛ Հայ դատի հանձնախմբի, թե՛ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան և Արցախի համար սա առաջնահերթություն է, ինչի համար նրանք համատեղ մեծ աշխատանքներ են տանում։ «Գործընթացը կավարտվի, երբ մենք դադարենք փորձել, իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- շեշտել է Ա. Համփարյանը։