Զինծառայության օրինագծի մասին մեր մտահոգությունը տեղափոխվեց անձնական հարթակ, ու դա արվեց ՊՆ նախարարին ոչ հարիր դրսևորմամբ. Գ. Գորգիսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախնական քննարկում կոչվածը այն էր, երբ Վիգեն Սարգսյանը եկավ «Ելք» խմբակցություն և ընդամենը ներկայացրեց «Ես եմ» և  «Պատիվ ունեմ» ծրագրերը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Վիգեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյանին երկխոսությանը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին օրենքի նախագծի քննարկմանը Վիգեն Սարգսյանին հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, թե՝ երբ արտահայտվում եք, թե բոլոր խմբակցություններից օրենքի նախագծի վերաբերյալ ունենք դրական արձագանքներ, պետք է պարզել՝ էդ տպավորությունները ի՞նչ սկզբունքով եք ստանում:  Նախարարն էլ պատասխանեց. «Պարոն Փաշինյան, ես եկել էի ձեր ֆրակցիա, որպեսզի լսեմ ձեր մտահոգությունները: Ես ձեզանից մտահոգություն չեմ լսել այն ժամանակ»: 
Ապա Գևորգ Գորիսյանը ներկայացրեց, որ երբ սկսվեցին հանրային քննարկումները, իրենք «Պաշտպանույթան մասին» օրենքին առաջարկություն ունեին ներկայացված, որը մերժվեց, չնայած, որ այն բանակին նպաստող կետեր էր պարունակում իր մեջ: «Իսկ մեր հետագա առաջարկները պետք է ձևակերպվեին քննարկման հարցուպատասխանի ժամանակ, որ մենք կարող էինք ունենալ ԱԺ-ում: Բայց մեր հնչեցրած բոլոր մտահոգություններին, մենք ոչ ադեկվատ և ագրեսիվ պատասխանների ականատես եղանք, հարցը տեղափոխվեց անձնական հարթակ և պաշտպանության նախարարին ոչ հարիր դրսևորմամբ այդ ամենն արվեց»,- ասաց պատգամավորը:
 

Մանրամասները՝ տեսանյութում: