Բանակցություններն ապարդյուն են անցել. Միհրան Ծառուկյանը հրաժարվում է վերադարձնել ընտանեկան միջոցառումը հետաձգած սփյուռքահայի գումարը

Լուրեր

23.12.2025 | 12:21
Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե ինչու է լաց եղել «Լիլի» դեմ խաղից հետո
23.12.2025 | 12:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բուդյոնովսկի վրա. հարված է հասցվել նավթաքիմիական գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 12:04
Թուրքական ավիաուղիները Ստամբուլից Երևան չվերթներ կիրականացնի // Ռուսաստանն ավիահարված է հասցրել Կիևին․ ԼՈՒՐԵՐ
23.12.2025 | 11:51
Դատարանը կալանքի օրդեր է տվել Բունդեսթագի նախկին պատգամավոր Ֆիշերի համար՝ Ադրբեջանից կաշառք ստանալու գործով
23.12.2025 | 11:49
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում
23.12.2025 | 11:42
Շատ եք լոճվում, զգուշացնում եմ «ապերավատ» լինողներին․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 11:33
Պատասխանը փողոցով էլ կտամ, սուս մնացեք․ Հայկ Սահակյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 11:27
Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Գրենլանդիայի կարիքն ունի իր անվտանգության համար․ նշանակված դեսպանը «կգլխավորի գործողությունները»
23.12.2025 | 11:24
Factor TV-ի տեղեկություններով` ապամոնտաժվում է գործարար Արման Հակոբջանյանի՝ Սևանում գտնվող լողավազանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23.12.2025 | 11:15
Արման Ծառուկյանը կգոտեմարտի Լենս Փալմերի հետ
23.12.2025 | 11:04
Տրանսպորտում չվճարողների զգալի մասը դպրոցականներն ու օտարերկրացիներն են․ Գալջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 10:53
Դուք էսօր մրոտ եք, սև եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 10:44
Ձեր քուչում չեք, չափավոր եղեք․ Ավինյանը՝ ավագանու անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 10:33
«Նապոլին» դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 10:26
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Բոլորը

Երգիչ Միհրան Ծառուկյանը հրաժարվել է սփյուռքահայ քաղաքացուն վերադարձնել 2.000 դոլարը, որը, որպես կանխավճար, տվել է երգչին՝ իրենց ընտանեկան միջոցառմանը երգելու նպատակով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից մեկը որոշել է Երևանում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումը, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշել են չեղարկել միջոցառումը: Ինչպես պատգամավորն է նշում՝ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են վերադարձնել գումարը:

«Թե ինչքան բարոյական է նրանց արարքը և ինչ սոցիալական անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը, թողնում եմ Ձեր դատին։ Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանն ասում է՝ ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է, քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել, իրենք չեն պատրաստվում վճարել»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը։

Այնուհանդերձ, գործընկերոջ բանակցություններին միացել է նաև «Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանը: Սակայն քիչ նա Factor.am-ին տեղեկացրեց, որ շարունակական բանակցություններն անցել են ապարդյուն, երգիչը հրաժարվել է գումարը վերադարձնել:

Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Միհրան Ծառուկյանից: Մեր հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց միայն, որ Միհրան Ծառուկյանը զբաղված է:

Նարեկ Կիրակոսյան