Ո՞ւմ մեղքով են հայազգի «խոշոր ձկները» հայտնվում ռուսական ցանցում․ հանցագործություն՝ ճշմարտության բացահայտման դեմ

Լուրեր

26.12.2024 | 19:30
Ալեն Սիմոնյանը Հնդկաստան է մեկնել բիզնես դասով․ որքան գումար է ծախսվել բյուջեից
26.12.2024 | 19:15
Ի՞նչ պետք է դիտարկեք, իմ հայտարարությունը դիտարկման ենթակա չէ․ Փաշինյանի ու Լուկաշենկոյի լեզվակռիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.12.2024 | 19:01
Որտե՞ղ երեխայի տակդիրը փոխես․ խնդիրներ, որոնց բախվում են մայրերը Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.12.2024 | 18:48
Ղազախստանի բանակը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ կստանա
26.12.2024 | 18:34
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
26.12.2024 | 18:30
ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը
26.12.2024 | 18:16
Փաշինյանը՝ ԵՏՄ-ում առաջնահերթությունների մասին, Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով չի հեռարձակվի․ ԼՈՒՐԵՐ
26.12.2024 | 18:14
Մոսկվայի և Կալուգայի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը․ Ռոսավիացիան դա բացատրել է «թռիչքների անվտանգության ապահովմամբ»
26.12.2024 | 17:55
Գերմանիան կոչ է անում Թուրքիային հետաքննել թուրքական ԱԹՍ-ի հարվածից քուրդ լրագրողների մահը
26.12.2024 | 17:39
Ինչու է քաղաքապետարանը խոչընդոտել Factor TV-ի լրագրողի մուտքը Ավինյանի մամուլի ասուլիսին
26.12.2024 | 17:36
Հոսանքի երկարատև անջատումները շատացել են․ որքա՞ն գումար է փոխհատուցել ՀԷՑ-ը բնակիչներին
26.12.2024 | 17:24
Ադրբեջանական օդանավի կործանման պատճառը ռուսական հրթիռն է եղել․ Euronews
26.12.2024 | 17:17
Թուրքիայի իշխանությունները քրդամետ կուսակցությանը թույլ կտան տեսակցել PKK-ի բանտարկված առաջնորդին
26.12.2024 | 17:02
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
26.12.2024 | 16:57
Հ1-ը Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հրապարակման ժամը որոշել է առանց Մայր Աթոռի հետ քննարկումների
Բոլորը

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ծանր հանցագործությունների համար մեղադրվող Վահագն Հարությունյանին օրերս ռուս իրավապահներն ազատ են արձակել ձերբակալումից։ Հայաստանի դատախազությունից Factor.am-ին տեղեկացրել են, որ Հարությունյանին ռուս իրավապահներն ազատել են՝ նրան մեղասագրվող արարքի համար հանձնող երկրի՝ ՌԴ-ի օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչի մասին խոսք է գնում նաև Մինսկի կոնվենցիայում։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջ է ներկայացնում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հրապարակել ՌԴ-ում պատսպարվող Վահանգն Հարությունյանի արտահանձնման պահանջի դիմումները՝ կասկած հայտնելով, որ հնարավոր է՝ Մարտի 1-ի և ուրիշ քրեական գործով կարևոր մեղադրյալին չարտահանձնելու պատմության մեջ Գլխավոր դատախազությունն ունի մեղքի բաժին։

Հարությունյանը որպես մեղադրյալ անցնում է նաև Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագի) նկատմամբ բռնություն գործադրելու գործով, ըստ ՀՔԾ-ի՝ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Այդ գործով տուժող ճանաչված Վահագն Աբգարյանը պնդել է, որ Վահագն Հարությունյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Factor.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը պնդում է, որ եթե Հայաստանի դատախազությունը Վահագն Հարությունյանին արտահանձնելու դիմումում հղում տված լիներ նաև մեկ տարի առաջ հարուցված Աբգարյանի դիմումով հարուցված քրեական գործին, ռուս իրավապահները չէին կարող կիրառել վաղեմության ժամկետ․

«Ենթադրենք, Մարտի 1-ի գործով կիրառել են վաղեմության ժամկետի օրենքը, թեև ծանր հանցագործության դեպքում չի կարող կիրառվել, այդուհանդերձ, հիմա ես ուզում եմ հասկանալ՝ Գլխավոր դատախազը, երբ արտահանձնման հարցով դիմել է ՌԴ իրավապահներին, արդյոք բոլոր քրեական գործերին է հղում արել, թե՞ միայն Մարտի 1-ի գործին։ Հարց է ծագում՝ այստեղ կա կանխամտածվա՞ծ, թե՞ անգիտակցաբար անփութություն, արդյոք Վահագն Հարությունյանի ներգրավմամբ բոլոր քրեական գործերն ես հիշատակել, պարո՛ն Գլխավոր դատախազ, թե՞ միայն մեկով, որի հիման վրա դու գիտեիր, որ կարող է կիրառվել վաղեմության ժամկետ, ի՞նքդ ես գիտակցաբար հիմք ստեղծել, որ ՌԴ-ն մերժի։ Ենթադրելի է՝ Աբգարյանի քրեական գործը չի հիշատակվել, ինչը հիմք է տվել ռուս իրավապահներին մերժել արտահանձնումը»։

Որպեսզի փարատվեն Արթուր Դավթյանի կողմից միտումնավոր անփույթ արարք գործելու կասկածները, Արթուր Սաքունցը պարտադիր է համարում, որ Դատախազությունը պատասխանի այս հարցերին՝ հրապարակելով ռուսներին ուղղված Վահագն Հարությունյանի արտահանձնման պահանջի դիմումները։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի իրավապահները կախվածություն են զգում Ռուսաստանից և  գործողությունները համաձայնեցնում են․ «Ժամանակը կգա ու կապացուցվի, թե ինչքան հանձնարարականներ են ստացել դրսից ու կատարել։ Չի կարող պատահականություն լինել, որ խոշոր ձկները հասցնում են լքել Հայաստանը և հայտնվում Ռուսաստանում, որի հովանավորությունն են ստանում, և մի քանի ժամ հետո նոր մեր Դատախազությունը կամ իրավապահները կալանքի միջնորդություններով դիմում են դատարաններ»։ Ըստ Կարապետյանցի՝ Ռուսաստանը որոշակի շահագրգռվածություն ունի այն  գործերում, որոնցով անցնող «ձկներին» չի արտահանձնում,

«Չարտահանձելը ցույց է տալիս իրենց և հատուկ ծառայությունների չափից դուրս մեծ մասնակցությունը այս իրադարձություններին, ինչի չբացահայտումն է այսօր պաշտպանվում։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ ՌԴ-ն մասնակցություն է ունեցել և հիմա իր պատվիրակներին հովանավորում է՝ արդեն իր տարածքում և իր օրենքներով։ Համոզված եմ՝ երբ Հոկտեմբերի 27-ի գործով էլ նոր մեղադրյալներ լինեն, կրկին Ռուսաստանը չի արտահանձնի, և մենք կտեսնենք, թե ինչպես է մեր «ռազմավարական դաշնակիցը» մի քանի ձեռքով հովանավորում պետության, ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարածներին։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանն ընկալել իր իմպերիայի մաս»։ Իրավապաշտպանը համոզված է՝ Հայաստանի իշխանությունը մտահոգվելու տեղ ունի և «․․․քանի դեռ չի կարողացել ՌԴ-ին բացատրել, որ մենք իր տարածքը չենք, մենք անընդհատ բախվելու ենք այս խնդրին»։

Ազատ արձակված Վահագն Հարությունյանից բացի հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի օգնական աշխատած Գևորգ Կոստանյանը, որին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով։ Ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը գործել են նույն շղթայում՝ Մարտի 1-ի ապացույցների կեղծման, կոծելու։ ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ Կոստանյանն ու մյուս պաշտոնյաները թաքցրել են Զինված ուժերի ծառայողների կողմից 2008 թվականի մարտի 1-ին հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

 

2008-ի մայիսին Կոստանյանի ու Գևորգ Մհերյանի պահանջով ոստիկանության ծառայողները կազմել ու շրջանառել են Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հիմնավորող կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ, որոնք հետագայում դրվել են Մարտի 1-ի քրեական գործում։ Բացի այդ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանի ու Մհերյանի հանձնարարությամբ և ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի հահանգով Ոստիկանության ծառայողները տվել են ցուցմունքներ, որոնցով հնարավոր կլինի հերքել բանակի ապօրինի ներգրավվումը։ Ըստ ՀՔԾ-ի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի դրդմամբ կեղծվել են 10 սպանությունների բացահայտման համար մեծ նշանակություն ունեցած կրակված փամփուշտները՝ բանակի հրազենից կրակվածները փոխարինվել են ոստիկանության զենքերից կրակվածներով։

Թե՛ Գևորգ Կոստանյանը, թե՛ Վահագն Հարությունյանը տարբեր պատճառաբանություններով չեն ներկայանում Մարտի 1-ի գործը քննող մարմնին։ Մեկնաբանելով Վահագն Հարությունյանի ներկայացրած վերադարձի պահանջը, թե պետք է իրավապահները դադարեցնեն իր նկատմամբ հետախուզումը՝  ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը համոզմունք է հայտնում, որ Հարությունյանն այսօր վերադարձի խնդիր այլևս չունի, քանի որ իր նկատմամբ կիրառվել է վաղեմության ժամկեը, ու եթե նա այսօր չի վերադառնում, ուրեմն՝ մտադիր է եղել հետախուզումը դադարեցնելուց հետո հեռանալ երրորդ երկիր։ Իսկ Գևորգ Կոստանյանը խոստացել էր վերադառնալ ու 10 սպանությունների հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հայտնել, եթե կազմակերպվեր հրապարակային քննարկում։ Ըստ Արմեն Խաչատրյանի՝ հրապարակային քննություն այսօր էլ հնարավոր է:

«Նրանք կեղծել են սպանությունների մասով ապացույցները և այդ փաստով հարուցված քրեական գործի արդյունքում մենք կարող է ռեալ հնարավորություն ունենայինք սպանություն կատարած անձնանց հայտնաբերել։ Ահա թե ինչու են նրանք համառորեն փորձում խուսափել նախաքննությունից։ Իսկապես շատ կարևոր է այդ անձանց ներկայանալն ու քննությանը մասնակցելը։ Վաղ թե ուշ, ցուցմունք տալու են, խնդիրն այն է, թե ինչքան կկարողանան ձգել, որքան քաղաքական նպատակահարմարությունը թույլ կտա թաքնվել Ռուսաստանում և խուսափել քրեական վարույթից։ Խնդիրն այնքան նրանց պատժելը չէ, այլ կարևոր տեղեկություններ ստանալը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանից ու Վահագն Հարությունյանից բացի, Ռուսաստանը տանիք է տվել նաև Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ Միքայել Հարությունյանին, որը Հայաստանի պաշտպանության նախարարն էր 2008 թվականին, և ըստ ՀՔԾ-ի, նա է արձակել ապօրինի 0038 հրամանը, որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում։ Որպես Հարությունյանին չարտահանձնելու հիմք ռուսաստանցի իրավապահները բերել էին նրա՝ ՌԴ քաղաքացի լինելը, ինչը տարակուսանք առաջացրեց՝ ինչպե՞ս կարող էր Ռոբերտ Քոչարյանը ՊՆ նախարար նշանակել մի անձի, որը ուրիշ երկրի քաղաքացի է։ Ռուսաստանը հայաստանցի իրավապահներից պաշտպանում է նաև ՀՀԿ-ական նախկին իշխանության այնպիսի կարկառուն դեմքերի, ինչպիսիք են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ»):

Փաստաբան Նորայր Նորիկյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ հարցը վաղուց դուրս է եկել իրավական տիրույթից և այլևս ՌԴ իշխանությունների հետ քաղաքական երկխոսություն պետք է ծավալվի՝ հասկանալու համար, թե ինչու չեն հայտնաբերվում և Հայաստանին չեն հանձնվում այս անձինք․ «ՀՀ-ն և ՌԴ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ, միջազգային պայմանագրերով պարտավորված փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչը տվյալ դեպքում չի կատարվում։ Ոչ միայն հետախուզվողները չեն հայտնաբերվում, այլ նաև արտահանձնման հետ կապված կան լուրջ խնդիրներ։ Մարտի 1-ի գործի հետ ասոցացվող անձանց նկատմամբ ՌԴ-ն կոնկրետ վերաբերմունք է ցուցաբերում, ինչը պայմանավորված է Հայաստանի իշխանության ինքնիշխան քաղաքականությամբ»։

Հիշելով, թե՛ Կոստանյանի, թե՛ Միքայել Հարությունյանի, թե՛ Վահանգն Հարությունյանի դերակատարությունը «Մարտի 1»-ին ու դրան հաջորդած իրադարձություններում, Նորայր Նորիկյանը վստահություն է հայտնում, որ վտանգի տակ է հայտնվել Մարտի 1-ի գործի ամբողջական գործընթացի բացահայտումը, ստացվում է՝ ռուսական քաղաքականության հետևանքով։ Իսկ ինչպիսի՞ն է Ռուսաստանի մոտեցումը Մարտի 1-ի գործին:

«Ակնհայտ է, որ ռուսական վերնախավի տրամադրվածությունը Մարտի 1-ի կամ Ռոբերտ Քոչարյանի գործին երբեմն համահունչ չէ ՀՀ-ում տիրող տրամադրություններին։ Դա կարող է հետապնդել իրենց պետական շահերը։ Եվ արդարադատությունը սպասում է, որ կբացահայտվեն ճշմարտությունները՝ կոնկրետ Գևորգ Կոստանյանի մասով։ Նա եղել է Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի նախկին օգնականը և, ըստ առաջադրված մեղադրանքի, ցուցումներ է տվել, որ Մարտի 1-ի գործով էական նշանակության ապացույցները վերացվեն, հիմա մեկ անգամ այդ գործով օբյեկտիվ քննություն չիրականացվի՞, որ պարզվի՝ էդ մարդը մեղավո՞ր է, թե՝ անմեղ։ Էս գործընթացի խափանումը գտնվում է այնտեղ, հնարավորություն չի տրվում, որպեսզի ՀՀ-ն իրականացնի իր ինքնիշխան իրավունքը՝ իր երկրում քրեական արդարադատություն իրականացնելու միջոցով բացահայտելու ճշմարտությունը, սա լուրջ մարտահրավեր է»,- կարծում է Նորայր Նորիկյանը։

Ռոբերտ Անանյան