«Արայիկ Հարությունյանի ընկերը փակել է մեր ճանապարհը». Արցախում քարոզարշավն անցնում է լարված մթնոլորտում, բերման ենթարկվածներ կան

Լուրեր

24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
24.04.2026 | 09:58
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 09:52
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու հարցում․ ՄԻՊ
24.04.2026 | 09:35
Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:28
Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան
24.04.2026 | 09:17
Չի կարելի թույլ տալ,որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների համար մեկը մյուսի դեպ պայքարի գործիք դառնա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:00
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
Բոլորը

Արցախում նախընտրական շրջանն անցնում է լարված և միջադեպերով: Այսօր ֆեյսբուքում տեսանյութ տարածվեց, որի համաձայն, Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից մի խումբ քաղաքացիների բերման է ենթարկում:

Բերման ենթարկվածներն Արցախի հեղափոխական կուսակցության անդամներն են: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օսիպյանը: Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր բերման է ենթարկվել 11 հոգի՝ այդ թվում ինքը:

Նրանց տեղափոխել են Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն: Ըստ Արթուր Օսիպյանի, իրենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման նպատակով փակել են Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցը: Հանդիպման շրջանակներում Արցախի հեղափոխական կուսակցության անդամները նախագահ Բակո Սահակյանի հետ ցանկացել են քննարկել նախօրեին Մարտունի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքապետ Հայկ Սարգսյանը, տարածված տեսանյութի համաձայն, թույլ չի տվել, որ վերջիններս մուտք գործեն քաղաք՝ քարոզարշավ իրականացնելու համար:

«Արցախում ապօրինությունները շատ են: Բանը հասնում է նրան, որ հասնում ենք Մարտունի, չեն թողնում մտնենք, քարոզարշավ իրականացնենք: Ուզում էինք հանդիպել Բակո Սահակյանի հետ, որպեսզի այս ապօրինությունների մասին խոսենք: Փակել էինք Բակո Սահակյանի ճանապարհը, որ գա՝ տեսնենք, թե ինչ է ուզում արած լինի իր ապօրինություններով: Սա խայտառակ դրություն է: Մարտունիի քաղաքապետը Արայիկ Հարությունյանի ընկերն է, դրա համար մեր քարոզարշավը խոչընդոտում է»,- ասաց նա:

Մարտունիի քաղաքապետ Հայկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց Արայիկ Հարությունյանի թիմակից լինելու հանգամանքը, բայց պնդեց, որ Արցախի հեղափոխական կուսակցության թեկնածուների՝ Մարտունի մտնելու արգելքն այլ հանգամանքով է պայմանավորված:

«Իրենք իրենց պահվածքով, սիգնալներ տալով՝ մարդկանց հանգիստը խանգարել են, քաղաքացիները բողոքել են: Ասել եմ լավ, իրենք էլ են քարոզարշավ անում, բայց հետո երկրորդ անգամ նույնը տեղի ունեցավ: Ասել եմ, որ սահմանված կարգ կա, տեղեր ունենք, որը քարոզարշավի համար տրամադրում ենք: Ասել են, որ չէ՝ մենք այս ձևի ենք քարոզարշավ անելու, ես էլ ասել եմ, որ չեք կարող կարգը խախտել: Երեկ էլ էին եկել, ասել եմ, որ էլի առանց թույլտվության չեք անելու, ցտեսություն: Ճանապարհը չեմ փակել, իրենք կանգնած են եղել, ես էլ եկել՝ իրենց դիմացը կանգնել եմ»,- պարզաբանեց քաղաքապետը:

Մեր դիտարկմանը, որ անօրինական հավաքներով Ոստիկանությունը պետք է զբաղվի ոչ, թե համայնքապետը, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ոստիկանությունն անում է, թե չէ, բայց ես, որպես համայնքի ղեկավար, իմ պարտականությունն եմ արել՝ հասարակության հանգստությունն եմ ապահովել: Ես ին՞չ իմանամ՝ Ոստիկանությունը խաբար է, խաբար չէ, ես իմ բաժինն արել եմ»:

Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Արթուր Օսիպյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչու են անօրինական հավաք փորձել կազմակերպել: «Նույնիսկ այդ դեպքում պետք է այդ հարցով Ոստիկանությունը զբաղվի, ոչ թե Մարտունիի քաղաքապետն՝ իր «շայկայի» հետ: Այստեղ քարոզարշավ է գնում, այսինքն ինչքան թեկնածու կա՝ թաղերով, փողոցներով քայլում են, այս դեպքում դիմենք քաղաքապետարան՝ ինչ հասցեով իրազեկեն: Օրվա մեջ կարող է տասը հասցե գնանք: Կան տեղեր որտեղ հավաքն արգելվում է, մենք չենք գնում, որտեղ էլ որ չի արգելվում՝ կարող ենք անել: Մարտունիի քաղաքապետի ի՞նչ իրավունքն է, իմ ազատ տեղաշարժման իրավունքը խախտում է»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան