«Եթե մարդը ծառ սրսկելու փորձ ունի, կարող է ախտահանում իրականացնել». ինչպես են Երևանում հակահամաճարակային քայլեր ձեռնարկում

Լուրեր

01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Բոլորը

Երևանի վարչական շրջաններում համատիրությունները սկսել են բազմաբնակարան շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքներ իրականացնել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասացին մի քանի վարչական շրջանների ղեկավարներ:

Ախտահանման աշխատանքների պարտականությունը հիմնականում դրված է համատիրությունների վրա: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն ասաց՝ Կենտրոնում ախտահանման միջոցառումներին համատիրությունների հետ մասնակցում են նաև կոմունալ բաժնի և աղբահանության հիմնարկի աշխատակիցները:

«Բոլոր հնարավոր միջոցներով իրականացվում են ախտահանման միջոցառումներ: Համագործակցում ենք համատիրությունների հետ, մեր կոմունալ բաժինն է միացել և սանիտարական հիմնարկը: Հիմնականում այն վայրերում ենք իրականացնում ախտահանում, որտեղ բնակիչները հաճախակի են լինում՝ վերելակներում, աստիճանավանդակներում, մուտքերի դռների բռնակները»,- ասաց Ավետ Պողոսյանը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն էլ հավաստիացրեց, որ համատիրությունները փորձում են օրը մեկ անգամ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքում ախտահանում իրականացնել:

«Բազմաբնակարան շենքերը պատկանում են համատիրություններին, և դա իրենց ուղիղ պարտականությունն է: Մենք խնդրել ենք, հորդորել ենք, որ անեն: Ասել ենք, որ եթե չկարողանան նյութեր ձեռք բերել, մեզ դիմեն: Նաև ցուցումներ ենք տվել հասարակական նշանակության կառույցներին, որ իրենք ևս իրականացնեն ախտահանման աշխատանքներ»,- ասաց նա:

Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս են վերահսկում, որպեսզի ախտահանման միջոցառումներն ըստ նախատեսվածի իրականացվեն, Արամ Դանիելյանը պատասխանեց. «Վերահսկողությունն իրականացնում ենք լուսանկարներով, այսինքն՝ մտնում են բազմաբնակարանի մուտք, ախտահանում են և հասցեն ու լուսանկարն ուղարկում են մեզ: Աշխատանքները սկսել են իրականացնել երեկվանից, և կան համատիրություններ, որ չեն հասցրել բոլոր շենքներն ախտահանել»:

Նրա խոսքով՝ ախտահանման աշխատանքներում ներգրավվել են նաև կանաչապատման բաժնի աշխատակիցները:

«Եթե մարդը փորձ ունի ծառը սրսկելու, կարող է ախտահանում իրականացնել: Փորձում ենք արդյունավետ օգտագործել ռեսուրսները, որ առաջնային թիրախային տարածքներում աշխատանքներ տարվեն»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Դավթաշեն վարչական շրջանում ևս ախտահանմանը այլ աշխատակիցների են ներգրավել: Վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանն ասաց՝ չեն հասցնում բոլոր շենքերը նույն օրն ախտահանել:

«Լինում են պահեր, որ մարդիկ չեն հասցնում նույն օրվա ընթացքում շենքերով, վերալակներով անցնել, լինում է, որ մի շենքն այսօր են ախտահանում, մյուսը՝ հաջորդ օրը: Ժողով եմ արել համատիրության նախագահների հետ և հորդորել եմ, որ ամենօրյա գրաֆիկով արվի այդ ամենը: Եթե մարդկային ռեսուրսը չի հերիքում, մենք մեր աշխատակիցներին ենք տրամադրում»,- նշեց նա:

Թումասյանն ասաց նաև՝ հորդորել են, որ վարչական շրջանի սպասարկման օբյեկտները ևս ախտահանում իրականացնեն, բայց մասնավորի աշխատանքները վերահսկելու հանձնարարական չունեն. «Մեծ սուպերմարկետներն անում են, բայց ամեն մի խանութ չենք կարող մտնել, ստուգել: Սակայն խանութների մեծ մասը փակ է այս պահին: Խոսքը հագուստի, կոշիկի խանութների մասին է, բայց կան շինանյութի երկու մեծ խանութներ, որոնք բաց են»:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արամ Աբրահամյանն էլ մեզ փոխանցեց, որ համայնքում քլորալուծույթով ախտահանում է իրականացվում օրը մեջ:

Նարեկ Կիրակոսյան