Պետությունն ավելի լուրջ բաներով պետք է զբաղվի, քան գիշերը ոստիկանություն ուղարկի միջազգային տվյալներ հրապարակող մարդկանց մոտ. Տիգրան Խզմալյան

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրառում է կատարել և մի քանի ժամ անց՝ կեսգիշերից հետո, ոստիկանների «հյուրընկալել»:

Բանն այն է, որ միջազգային վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers-ին հղում անելով՝ նա գրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 անձի վիճակը ծանր է (նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակվածների շրջանում ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին պաշտոնական տվյալ չի հրապարակել – խմբ.): Factor.am-ի հետ զրույցում պարոն Խզմալյանը ժամանակագրությամբ ներկայացրեց, թե ինչ է հետևել այս գրառմանը:

«Երեկ ժամը մոտ 17:00-ին ես գրառում արեցի Ֆեյսբուքում, որից հետո որոշ օգտատերեր ինձ սկսեցին մեղադրել խուճապ առաջացնելու համար: Ես համարում եմ, որ միջազգային պաշտոնական տվյալները, իսկ դրանք հիմնված են ԱՀԿ-ի տվյալների վրա, ոչ միայն կարելի է, այլ անհրաժեշտ է դնել շրջանառության մեջ, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք եկեղեցիներում, երթուղայիններում և խանութներում, մեղմ ասած, միշտ չէ, որ համապատասխանում է կարանտինի և արտակարգ իրավիճակի պահանջներին: Սակայն գիշերը 1:35 րոպեին պարզվեց, որ ես եմ ազգի հիմնական թշնամին. 2 ոստիկան դուռս թակեցին՝ պահանջելով, որ ջնջեմ գրառումը: Ես ասացի, որ ի գիտություն եմ ընդունում իրենց ասածը, բայց ինքս եմ որոշելու՝ ինչ անել, շնորհակալություն հայտնեցի, փակեցի դուռը, բայց մի քան րոպե անց իրենք նորից թակեցին, ըստ երևույթին՝ նոր հրաման ստանալով, ասացին, որ ես հենց հիմա, իրենց աչքի առաջ պետք է ջնջեմ գրառումը: Ես ասացի, որ նման վերջնագրերով ինձ հետ խոսել թույլ չեմ տա, և պնդում եմ, որ ոչ մի խուճապ առաջացնող գրառում չեմ կատարել: Իրենք ասացին՝ մենք հրաման ենք կատարում, ես շնորհակալություն հայտնեցի և փակեցի դուռը: Դրանից հետո, մոտ մինչև 2:20 րոպեն իրենք ծեծում էին դուռը, փորձում էին ջարդել՝ ակնհայտորեն խուճապ առաջացնելով 4 հարկանի շենքի բոլոր բնակիչների մոտ»,- պատմեց Տիգրան Խզմալյանը:

Դրան հետևել է գործչի մեկ այլ գրառում: «Ես նոր գրառում արեցի՝ նշելով, որ հենց հիմա դուռս ջարդում են՝ կոչ անելով արտակարգ դրությունը չխառնել բռնատիրության հետ»,- նշեց նա:

Պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել: Տիգրան Խզմալյանին գրել է ԱԺ մի պատգամավոր, արդեն այսօր առավոտյան զանգահարել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պաշտոնյա՝ խնդրելով հանել գրառումը:

«Ես ասացի՝ կհանեմ, բայց կրկնեցի, որ դրանք միջազգային կայքի տվյալներ են, որը վիճակագրություն է ներկայացնում ամբողջ աշխարհից՝ ոչ միայն վիրուսի հետ կապված»,- հավելեց նա:

Տիգրան Խզմալյանը համաձայն է, որ արտակարգ դրությունից ելնելով՝ կարող ենք որոշակի ազատություններ սահմանափակել, բայց առաջարկում է նաև հետևել, թե ինչն է սահմանափակվում և ինչի վրա են ծախսվում քաղաքացիների հարկերով աշխատող ոստիկանության ուժերը:

«Իմ կարծիքով՝ հենց հիմա պետք է դուրս գալ և նայել մեր շուրջը, կտեսնենք, որ խանութների մոտ դրված չեն ձեռքեր լվանալու պարագաներ, որ տրանսպորտում ապահովված չեն տարրական միջոցները և, ընդհանրապես, որքանով է ճիշտ իրենց աշխատաոճն այս պահին: Պետությունն ավելի լուրջ բաներով պետք է զբաղվի, քան գիշերը ոստիկանություն ուղարկի միջազգային տվյալներ հրապարակող մարդկանց բնակարաններ: Սա նշանակում է, որ մենք ոչ թե հրեշի դեմ ենք պայքարում, այլ հողմաղացների, ինչպես հաճախ պատահում է մեզ մոտ: Սա լուրջ հարց է»,- ասաց Խզմալյանը՝ զավեշտալի որակելով, որ հենց իրեն են ընտրել «որպես արտակարգ իրավիճակն առաջինը խախտողի»:

Հ.Գ. Ավելի ուշ, մեր հարցմանն ի պատասխան, Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին միայն, որ ոստիկանները գործել են արտակարգ դրության իրավական ռեժիմին առնչվող օրենսդրության շրջանակներում: