Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ ԱՆ-ից վստահեցնում են, որ վիճակը ծանր չէ

Լուրեր

15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
Բոլորը

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը երեկ տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին փոխանցում են Factor.am-ի  աղբյուրները:

Factor.am-ը փորձեց այս կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն ստանալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից, որը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած էջմիածնեցի կնոջ մոտ առկա է թոքաբորբ, այնուամենայնիվ, նրա վիճակը ծանր չի գնահատվում, իսկ թե որ բաժանմունքում է գտնվում կինը՝ ինքը տեղյակ չէ:

ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն էլ տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ, որն ունի թոքաբորբ։

Հստակեցնող հարցին՝ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքո՞ւմ է, ԱՆ ներկայացուցիչը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց:

«Մենք չունենք ծանր հիվանդ, ունենք հիվանդ, որը թոքաբորբ ունի։ Հիմա՝ թե որ բաժանմունքում է, էականը ո՞րն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետն այս դեպքը որակել էր ամենաաղաղակողը, երբ Էջմիածնում մի ընտանիքի 3 անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսը և մի գերդաստանի ընտանիքները մեկուսացվել են:

Նա նշել էր, որ Էջմիածնի բնակիչ կինը, վերադառնալով Իտալիայից, ունեցել է վատ ինքնազգացողություն, ջերմություն և ջերմիջեցնողներ է ընդունել: «Բառացիորեն սիստեմաների տակից դուրս գալով, նա գնացել է ոսկերչի մոտ, հետո՝ վարսավիրի մոտ, իսկ հետո՝ մասնակցել հարազատի նշանադրությանը: Եվ հիմա ունենք այս պատկերը: Մեկուսացված են նաև ոսկերիչն ու վարսավիրը, նշանադրության բոլոր մասնակիցները: Այս պահին հաստատված է, որ կինը վարակել է իր ամուսնուն ու մորաքրոջ տղային, իսկ մյուսների մասին պատկերը դեռ անհայտ է»,- ներկայացրել էր վարչապետը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում վարակված է 15 քաղաքացի։

Նարեկ Կիրակոսյան, Լիլիթ Շաբոյան