Արցախի պետական նախարարին են ներկայացրել օպերատիվ տվյալներ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ  Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 12-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ քննարկել է հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները:

Պետական նախարարը հետաքրքրվել է վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքից, նյութական և տեխնիկական սպասարկման միջոցների համալրման աստիճանից:

Ա. Բաղրյանի ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն՝ առ այսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:

«Մինչ այսօր շուրջ 40 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ՝ հետազոտության, որոնց բոլորի պատասխանները բացասական են: Տեղեկացնեմ նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են քննարկումներ՝ մշտապես կապի մեջ լինելով ՀՀ գործընկերների հետ: Իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝  բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են թե՛ միանվագ օգտագործման պարագաներով, և թե՛ ախտահանիչ նյութերով, ինչպես նաև լազերային հեռահար ջերմաչափերով: ԱՀ երկու անցակետներ ևս համալրված են լազերային հեռահար ջերմաչափերով»,- իր խոսքում նշել է առողջապահության նախարարը:

Պետական նախարարը նշել է, որ ավելի վաղ կառավարությունը տեղական երկու ընկերության հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում արտադրվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք, աառողջապահության նախարարի գնահատմամբ, համապատասխանում են սահմանված բժշկական նորմերին և բաշխվածության ցուցակներով տրամադրվում են լրացուցիչ օգտագործման համար:

Խոսելով հանրապետությունում սուր շնչառական վարակների մասին՝ Ա. Բաղրյանը փաստել է, որ հանրապետության բոլոր բուժհիմանրկներում վերոհիշյալ հիվանդների դիմելիության աստիճանը նվազել է, որը նկատելի է նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում:

Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ քաղաքացիներին հորդորելով խուսափել արտասահմանյան այցելություններից, գործուղումներից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: