ՀՀ ԱԻ նախարարը հանդիպել է Արցախի նախագահին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ և մասնակցություն Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին:
Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: