«Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները նման են ինքնիրեն քայքայվող ամուսնության». ECFR

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ԱՀԵԽ-ECFR) կողմից հրապարակված մի հոդվածում թուրք -ամերիկյան հարաբերությունները նմանեցվել են կործանման եզրին հայտնված ամուսնության:

Թուրքական «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱՀԵԽ-ը նշել է, որ երկկողմ հարաբերությունները հատկապես անկում են ապրել հոկտեմբերին՝ երբ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման պատճառով կողմերը դադարեցրել են վիզաների տրամադրումը. փոխանցում է ermenihaber-ը:

«Վիզաների դադարեցումը պարզապես այսբերգի գագաթն է մի ամուսնության մեջ, որը երկար ժամանակ չի գործել, իսկ այժմ ինքն իրեն քայքայվում է», – ասված է հոդվածում:

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա հատկապես բացասական ազդեցություն ունեցած հանգամանքներից են  հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Թուրքիայում տարածված մեղադրանքները, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առթիվ Անկարայի հիասթափությունը, Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին ցուցաբերվող աջակցությունը, Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու որոշումը, վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի, Թեհրանի, Վենեսուելայի միջև նկատվող մերձեցումը, Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորի անդամների հետ կապված ճգնաժամը և այլն:

Հոդվածում ուշադրություն  է հրավիրվել նաև այն հանգամանքի վրա, որ հատկապես ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել, իսկ տնտեսական հետընթացը մեծ վնաս է հասցրել առանց այդ էլ վատ վիճակում հայտնված ներդրումների ոլորտին:

«2019թ. ընտրություններից առաջ, երբ քաոսը տարածվում է Իրաքում և Սիրիայում, երբ տնտեսությունը խոցելի է, իսկ հարևան Եվրոպայի հետ հարաբերությունները՝ նվաղ, վերջին բանը, որ անհրաժեշտ է Էրդողանին՝ ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակցի հետ ճգնաժամն է: Սակայն այս պահին այդ ճգնաժամի կանխարգելումը անհնար է թվում»,- եզրափակում է աղբյուրը: