ՄՕԿ-ը պատրաստվում է  հուլիսի 24-ին Տոկիոյում կայանալիք խաղերի բացման արարողությանը

Լուրեր

01.10.2026 | 22:26
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Բոլորը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում են նախապատրաստվել օլիմպիական խաղերին:  Այս առթիվ ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ   ՄՕԿ-ը պատրաստվում է  հուլիսի 24 –ին Տոկիոյում կայանալիք խաղերի բացման արարողությանը: Առկա է  օլիմպիական շարժման  միասնությունը, համերաշխությունը, մասնավորապես` խաղերի նախապատրաստման և որակավորման մրցումներում: Բազմաթիվ ազգային օլիմպիական կոմիտեներ,  ֆեդերացիաներ միասնաբար  աշխատում են կորոնավիրուսի խնդիրը լուծելու համար:

Այժմ հարկ է  ապահովել վարկանիշային մրցաշարերի  անցկացումը և մարզիկների անվտանգությունը: Սա արվում է Ճապոնիայի իշխանությունների, առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանի օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև բազմաթիվ ԱՕԿ-ների հետ համագործակցելով: Օրինակ ըմբշամարտի Չինաստանի հավաքականը մարզվում է Սերբիայում և այնտեղից է  գնալու որակավորման մրցաշարերի: Սեղանի թենիսի Չինաստանի ազգային հավաքականը գտնվում է Քաթարում, բասկետբոլի  կանանց  թիմը` Խորվաթիայում: Մի քանի շաբաթվա ընթացքում հաջողվել է որոշ մրցաշարեր Չինաստանից տեղափոխել այլ երկրներ, որոնցում ապահովվել է  մարզիկների անվտանգությունը:

ՄՕԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է լիովին հավատարիմ մնալ «Տոկիո 2020-ի» հաջողություններին:

Թոմաս Բախը համոզված է ,որ համաշխարհային մարզական կազմակերպությունները և Ճապոնիայի բնակչությունը միասին կտոնեն օլիմպիական խաղերի հաջողությունը: