Ապրիյան պատերազմում զոհված հերոսների ընտանիքներն իրենց անտեսված են զգում

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Ապրիլյան դեպքերից հետո մեր գործունեությունն ամբողջությամբ նվիրվեց զոհված տղաների ընտանիքներին: Այժմ մեր կազմակերպությունը բարեկամական կապերի մեջ է 75 ընտանիքի հետ, այսինքն՝ ամեն օր տեսնում և քննարկում ենք այն խնդիրները, որոնք ունեն այդ ընտանիքները»,- այս մասին այսօր լրագրողների հանդիպմանն ասաց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը:

Բանախոսի  խոսքով՝ Ազգային ժողովում քննարկվող «Զինծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումն ավելի է բորբոքել առկա խնդիրները:

«Շատ ընտանիքներ ունեին երկու որդիներ, որոնցից մեկը զոհվել է: Այսօր նրանց ընտանիքում մնացել է մեկ որդի, որի հետ կապում են իրենց բոլոր հույսերը»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը՝ ցավով նշելով, որ այսօր  շատ զինծառայողների ընտանիքներ այժմ անտեսված են պետության կողմից:

Բանախոսներից ապրիլյան պատերազմում զոհված  Արամայիս Միքայելյանի մայրն էլ հայտարարեց. «Պաշտպանության նախարարությունն անընդհատ օրենքներ է փոխում: Ես՝ որպես մայր մտավախություն ունեմ, չսխալվեն պետական մարմիններն ու իմ դուռը թակեն՝ երկրորդ տղայիս համար: Չունեմ երկրորդ որդի բանակին տալու»:

Մանրամասները՝ տեսանյութում: