Oրգանիկ և կանաչ գյուղատնտեսությունն այսօր աշխարհում պահանջարկ ունի, և Հայաստանը կարող է այդ ուղղությունը զարգացնել. նախարար

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԶԳ-ի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի հիմնական նպատակն է քննարկել 2019 թվականին Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման նախընտրելի ուղղությունները, մասնավորապես կանաչ գյուղատնտեսության և արժեշթղաների զարգացումը:

 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել:

 

«Կանաչ գյուղատնտեսությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է, որովհետև օրգանիկ և կանաչ գյուղատնտեսությունն այսօր աշխարհում պահանջարկ ունեն, և Հայաստանը ունի բոլոր հնարավորություններն այդ ուղղությունը զարգացնելու համար»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

 

Այնուհետև նախարարը ներկաների ուշադրությանն է ներկայացրել 2018-2022 թվականներին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները:

 

«Գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսությունը խիստ մասնատված է փոքր տնտեսությունների, որոնք այսօր զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ: Մեր նպատակն է մեր աջակիցների, դոնոր կազմակերպությունների հետ այդ փոքր տնտեսություններին դարձնել հնարավորինս եկամտաբեր: Մյուս կողմից տնտեսությունը եկամտաբեր է, երբ այն խոշորանում է, սակայն այս պահին մենք դեռևս գյուղացիներին չենք կարող տալ դրա համար անհրաժեշտ հնարավորությունները: Մենք պետք է այդ բալանսը գտնենք, որպեսզի գյուղացին մնա գյուղում և ապրի արժանավայել կյանքով»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

 

Անդրադառնալով էժան ֆինանսական միջոցների տրամադրման նպատակով մշակված, մասնավորապես 3-10 մլն դրամ 3-5 տոկոս տոկսադրույքով սուբսիդավորվող վարկերին ծրագրին՝ նախարարը հավելել է, որ սա հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին զբաղվել նաև կանաչ գյուղատնտեսությամբ: Նախարարի համոզմամբ, սակայն, կանաչ գյուղատնտեսությունը կարող է ապահովել ընդհանուր գյուղատնտեսության շուրջ 10-15 տոկոսը միայն, և անհրաժեշտ է ջանքերն ուղղել անասնապահության ոլորտի զարգացմանը, պտուղ-բանջարեղենի և կաթի մթերման կետրոնների հիմնմանը, առանց որոնց Հայաստանի գյուղատնտեսության զարգացում հնարավոր չէ:

 

Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ եթե նախորդ ծրագրերը նախատեսված էին բացառապես գյուղատնտեսական կոոպերատիվների համար, նոր ծրագրով սահմանափակումներ չեն լինի, այն բաց կլինի բոլորի համար՝ դիմելու և օգտվելու ֆինանսական և տեխնիկական օժանդակությունից: Արմեն Հարությունյանը հավելել է, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մեծ պոտենցիալ կա, և այդ ծրագրերը կարող են օժանդակել դրանց նախնական արտադրության մեկնարկին: