«Ինչպես նախկինում, հիմա էլ՝ տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա»․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Ինչպես նախկինում, հիմա էլ տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա»,- այս մասին այսօր՝ «Հայաստանի տնտեսությունը. 2019-ի արդյունքները և 2020-ի մարտահրավերները» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։

«Առաջին հայացքից թվում է, թե լուրջ առաջընթաց ունենք, բայց, ընդհանուր գնահատմամբ, մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել։ 2018-ի համեմատ՝ համախառն կուտակման ցուցանիշի անկում ունենք։ Եթե 2019-ին ցուցանիշը 19․2% է եղել, ապա 2018-ին՝ 22․4% է եղել։ Տնտեսության կառուցվածքի մեջ հիմնարար փոփոխություններ, ցավոք, այս պահին չունենք։ Գյուղատնտեսության մեջ ունենք 60 մլրդ դրամով պակաս ստեղծված, ավելացված արժեք, քան 2018 թվականին։ Շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն, նույնն են մնացել՝ 406 մլդր դրամի կարգի։ Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտում աճը շուրջ 68 մլրդ է, բայց սա, ըստ մեր նախնական դիտարկման, կապված է տնտեսության վարկավորման և վերավարկավորման հետ։ Զվարճությունների և հանգստի ոլորտում 26 մլրդ դրամի աճ ունենք։ Ցավոք, ինչպես նախկինում, հիմա էլ չի հաջողվել ձևակերպել անհրաժեշտ նպատակադրումները և տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա։ Տնտեսության կառուցվածքային քաղաքականության փոփոխության մեջ հսկա անելիք ունենք։ Մենք ականատես ենք լինում, որ ցավոք, ինստիտուցիոնալ մակարդակում դեռ չենք ձևավորել այնպիսի համակարգ, որ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից, այլ համակարգն ինքը դա երաշխավորի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան