Քենեդու սպանության վարկածին էլ չեն հավատում. Արմեն Ռուստամյանը՝ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին ուժերի միջամտությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը բացառված չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ես միշտ ասում եմ, որ որևէ բան չի կարելի բացառել, որովհետև եթե որևէ բան հատկապես՝ քրեական գործի հետ կապված բացառում ես, դա նշանակում է, որ լավ տիրապետում ես բոլոր մանրամասներին: Քանի ամբողջությամբ չի բացահայտվել և լիարժեք համոզում չի առաջացել, ես որևէ այդպիսի վարկած չեմ կարող բացառել»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Factor.am-ի հարցին, թե համակարծի՞ք է Արա Բաբլոյանի հետ,  որ Հայաստանի զարգացման մեջ էական փոփոխություն չէր լինի, եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի մենք ապաքինվենք, ոտքի կանգնենք, դա արդեն ետ գցեց մեր երկրի զարգացումն էլ մնացած բոլոր ծրագրերն էլ: Այդ օրերին իրոք կար համախմբում՝ առնվազն երկու անձի շուրջ՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի»:

 

Արմեն Ռուստամյանը համոզված է՝ եթե թիմը մնար, դրական արդյունքներ կլինեին:  

Մանրամասները՝ տեսանյութում: