Հոկտեմբերի 27-ը երկրի զարգացման որակի մեջ բան չի փոխել. ԱԺ նախագահ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը քաղաքական որևէ հիմք չունի, համոզված է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր, և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցել և առաջ տանել», – ասաց Արա Բաբլոյանը:  

Factor.am-ի հարցին՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտված համարո՞ւմ է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Իհարկե, մեզ թվում է, թե դա բացահայտված չի, բայց բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ Հայաստանն ինչպե՞ս կզարգանար, Բաբլոյանը նկատեց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները շատ մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։

Հիշեցնենք՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանվեցին՝  ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ՝ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան