Կենդանաբանական այգին՝ տուբերկուլյոզի օջա՞խ․ ՍԱՏՄ-ում իրարամերժ կարծիքներ են

Լուրեր

07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 14:07
Wildberries-ն ապահովագրության պայմաններում ներառել է ԱԹՍ-ների հարձակման վտանգը և վաճառողների համար 40%-ով բարձրացրել սակագները
07.08.2026 | 13:58
Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը
07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
Բոլորը

Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգում ուղտ էր անկել։ Ուղտից վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Դեպքի առնչությամբ Factor.am-ին ահազանգել է ՍԱՏՄ վարչության պետ Արմեն Վարդանյանը։

Նրա պնդմամբ՝ Կենդանաբանական այգին տուբերկուլյոզի օջախ է և որպես անասնահամաճարակային նշանակության օբյեկտ, բարձր ռիսկեր և վտանգներ  ունի, ինչպես նաև  տուբերկուլյոզի նկատմամբ վաղուց ստացիոնար /կայուն/ անապահով է։

Մեզ հետ զրույցում Արմեն Վարդանյանը նշեց, որ թեմայի շուրջ մեկնաբանություն կտա կենդանաբանական այգու տնօրինության և ՍԱՏՄ-ի պարզաբանումները լսելուց հետո միայն։

Factor.am-ը կապ հաստատեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, որը մեզ փոխանցեց․ «Վրդովված ենք, որ մեր աշխատակիցները գնացել են այգի և այդքան աշխատանք տարել, իսկ պարոն Վարդանյանը, արձակուրդի մեջ գտնվելով, նման հաղորդագրություն է տարածել։ Առանց ղեկավարության հետ համաձայնեցնելու,  Արմեն Վարդանյանը հաղորդագրություն գրելու իրավունք չունի։ Մենք առաջին օրվանից հետևում ենք ամբողջ գործընթացին։ Կենդանաբանական այգում այս պահին որևէ խնդիր չկա, որովհետև ուղտի անկումից հետո  նրա հետ նույն տարածքում գտնվող ուղտը և ևս 5 կենդանատեսակ, որոնք, հնարավոր է, վարակվեին, ստուգվել են, թեստավորվել տուբերկուլյոզի նկատմամբ։ Մի քանի օր տեղի է ունեցել այգու ամբողջ տարածքի, մարդկանց, սարքավորումների ու շորերի ախտահանում»։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի վարչության պետ Արմեն Վարդանյանը, սակայն, պնդում է․ կասկածներ ունի, որ ՍԱՏՄ-ն Կենդանաբանական այգում որևէ գործողություն չի իրականացրել։ «Ես լուրջ մտահոգություններ ունեմ։ Եթե կատարված աշխատանքը բավարար և պատշաճ ներկայացված լիներ, ես մտահոգություններ չէի ունենա։ Խնդիրը նախկինում ֆիքսվել է, հիմա նորից շարունակվում է»,- ասաց Վարդանյանը։

Սրան ի պատասխան՝ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը Factor.am-ին տրամադրեց լուսանկարներ, որոնք ապացուցում են ՍԱՏՄ աշխատակիցների կողմից Կենդանաբանական այգում կատարված աշխատանքները։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց նաև Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Աննա Վանյանի հետ։ Նրա տեղեկացմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ անցկացված կլինիկական զննման արդյունքում՝ անկած, կերից հրաժարվող կամ հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:

Կենդանաբանական այգուց Factor.am-ին փոխանցեցին նաև, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ և որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել:

Նելլի Մելքոնյան