Պետք չէր նման ձևաչափով քննարկման գնալ, այն էլ՝ Ալիևի նման աղվեսի հետ. Արա Պապյանը՝ Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատի մասին

Լուրեր

21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյունխենում ԼՂ հակամարտության հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ Ալիևի նպատակն էր՝ հնչեցնել տարիներ ի վեր արդեն իսկ արտահայտած ստերը և միակողմանի ներկայացնել հակամարտությունը, իսկ Փաշինյանը, թերևս, ակնկալում էր, որ կկարողանա ինչ-որ նոր խոսք ասել և փորձել, ինչպես ինքն էր ասում, փոքր հեղափոխություններով հասնել ավելի ընդունելի դիրքորոշման: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյա դեբատին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը:

«Եթե այս տեսանկյունից դիտարկենք, որևէ առաջընթաց չկա: Ավելին, չէր էլ կարող նման ձևաչափի ժամանակ որևէ առաջընթաց լինել, որովհետև բաց քննարկումը կողմերին պարտադրում է ավելի կոշտ լինել: Ընդհանրապես, ես կողմնակից չեմ առաջին դեմքերի մասնակցությամբ նման բանավեճերին, որովհետև յուրաքանչյուր կողմը հանրային կարծիքի ձևավորման կարիքն ունի: Հատկապես՝ այս պարագայում, երբ Ալիևը մեծ փորձ ունի նման քննարկումների, իսկ Փաշինյանի համար սա առաջինն էր»,- հավելեց նա:

Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը քաղաքագետը համաձայն չէ: Ասում է՝ այդպիսով Արցախի դե ֆակտո իշխանություններն կիջեցվեն համայնքի մակարդակի, և բացատրում. «Այս հարցի պնդումը հանգեցնելու է նրան, որ այո՛, Արցախը վերադառնալու է բանակցային սեղան: Բայց ինչպե՞ս: Ինչպես միշտ է եղել՝ երկբաղադրիչ: Այսինքն՝ սեղանին նստելու են, ինչպես ժամանակին կոչվում էր՝ Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները և Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Այս ամբողջ խոսակցությունը հանգեցրել է նաև, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ակտիվացման: Հիմա էլ Ադրբեջանում նոր ընտրություններով նրանց ներկայացուցչին տարան խորհրդարան և այլն: Հետևաբար՝ ես ընդհանրապես չեմ կարծում, որ այս հարցում պետք է պնդել, որովհետև դրանում որևէ լավ բան մեզ համար չկա: Ես կողմնակից չեմ, որ Արցախի դե ֆակտո իշխանություններն իջեցվեն համայնքի մակարդակի»:

Ինչ վերաբերում է տարածքների վերադարձին, ըստ Արա Պապյանի՝ հայկական կողմը միանշանակ պետք է պնդի տարածքները չվերադարձնելու հարցում, սակայն անվտանգության գործոնը պետք է փաստարկներից մեկը լինի, բայց ո՛չ գլխավորը:

«Գլխավորն այն պետք է լինի, որ այդ տարածքների վրա երբևէ ամրագրված չի եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը: Այսինքն՝ չկա որևէ փաստաթուղթ, որով Ադրբեջանը լինի այդ տարածքների՝ և՛ ԼՂԻՄ-ի, և՛ շրջակա տարածքների իրավատերը: Եթե մենք միայն պնդում ենք, որ դա մեր անվտանգությունն է, ապա միջնորդներն ասում են՝ մենք այդ տարածքների դիմաց ձեզ տալիս ենք համարժեք անվտանգության երաշխիքներ, իսկ դուք, քանի որ դա պահում եք միայն անվտանգության համար, տալիս եք Ադրբեջանին: Սա է, որ խոցելի է դարձնում նման դիրքորոշումը»,- կարծում է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ որպես երաշխիք՝ միջնորդները խոսում են խաղաղապահների, չհարձակվելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու մասին. «Ըստ միջազգային հանրության՝ դա կարող է համարժեք լինել: Բայց արդյո՞ք դա իսկապես կլինի համարժեք, և արդյո՞ք ընդունելի կլինի մեր հանրության համար»:

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց ևս մեկ հանգամանքի վրա. Իլհամ Ալիևն առաջին անգամ հնչեցրեց, որ իրենք պատրաստ են հայերին ազգային փոքրամասնության կարգավիճակ տալ Ադրբեջանի ներսում:

«Այսինքն՝ այս անգամ չխոսեցին ինքնավարություն տալու պատրաստակամության մասին: Հիշենք, որ նախորդ դիրքորոշումները եղել են ամենաբարձր կարգավիճակի ինքնավարություն տալու մասին: Այստեղ շատ ավելի ցածր կարգավիճակի մասին խոսվեց, և այստեղ անհրաժեշտ էր հակադարձել: Պետք էր նշել, որ նման հարց երբևէ չի քննարկել և չի կարող քննարկվել, հակադարձել, որ հենց այս օրերին դուք Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման եք դատապարտել ձեր փոքրամասնություններից մեկի՝ թալիշների առաջնորդին՝ նրան կեղծ մեղադրանքներ ներկայացնելով: Պետք էր պատասխանել և հակահարձակման անցնել»,- համոզված է Պապյանը:

Ընդհանրապես, նրա կարծիքով, ադրբեջանական կողմը շատ ավելի լավ էր պատրաստված, քան հայկական կողմը. «Երբ ռուս լրագրողը հարց հնչեցրեց, որ կա ռուսական ծրագիր՝ շրջանների հանձնման և փուլային լուծման, Ալիևը պատրաստակամություն հայտնեց դա անելու: Այսինքն՝ ստեղծվեց մի իրավիճակ, որ հայկական կողմն է, որ մերժում է այդ ամենը: Մի կողմից լավ էր, որ պաշտոնապես հաստատվեց այդ ծրագրի գոյությունը, որը, չգիտես ինչու, մերոնք ժխտում էին, բայց վատ է, որ սա ակտիվանում է, և ակտիվանում է ռուսական կողմից: Դա նշանակում է, որ մենք պետք է ակնկալենք մեզ վրա ճնշումներ: Եվ առաջիկա մի երկու ամսվա մեջ այդ ճնշումները լինելու են»:

Դիտարկմանը՝ ռուսական ծրագրի՝ փուլային տարբերակի մասին հարցին Փաշինյանի պատասխանի բացակայությունն արդյո՞ք նշանակում է, որ Երևանը վերջնականապես չի հրաժարվել դրանից և, հնարավոր է, առաջիկայում կրկին վերադա՞րձ լինի դրան, Արա Պապյանը պատասխանեց. «Հուսանք, որ չպատասխանելը պարզապես պայմանավորված է ավելի Փաշինյանի անփորձությամբ: Որովհետև Փաշինյանը գոնե նշեց, որ հարակից տարածքները անվտանգություն են, և եթե սա ընդունենք որպես նախորդ հարցին տված պատասխան, բայց սրա հետ առնչություն ունեցող, բայց և այնպես, ես կարծում եմ, որ անպայմանորեն պետք է նշվեր և հերքվեր, որը չարվեց, ինչպես նաև շատ բաներ չարվեցին»:

Ամփոփելով՝ Արա Պապյանը նշեց, որ թեև Հայաստանի վարչապետի պատասխանները, իր գնահատմամբ, միջակ էին, բայց պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:

«Պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը եղել է մենախոսության վարպետ: Երբ հոդված էր գրում, հոդվածը մենախոսություն է, միտինգի ժամանակ, խորհրդարանում ելույթները մենախոսություն են: Մտնել քաղաքական բանավեճի մեջ՝ օտար լեզվով, այնպիսի աղվեսի հետ, ինչպիսին Ալիևն է, որն անգիր գիտի՝ ինչ պետք է ասի, շատ դժվար է: Հետևաբար՝ լավ էր պետք պատրաստվել: Բայց մյուս կողմից էլ՝ ում միջոցով պետք է պատրաստվեր. այսօր նա չունի արտաքին քաղաքական գծով պատասխանատու և խոսնակ, որոնք պատասխանատու են նման հանդիպումների համար: Դրա համար էլ բավարար չէր պատրաստվածությունն այդ բանավեճին»,- ասաց Արա Պապյանը:

Թամարա Հակոբյան