Հետընտրական ճգնաժամ Ադրբեջանում. ընդդիմությունը պատրաստվում է միացյալ հանրահավաքի՝ ընդդեմ կեղծված ընտրությունների

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները միանում են և պատրաստվում մեծ հանրահավաք կազմակերպել խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։ Կազմակերպիչներն են ընդդիմադիր «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք»՝ Ռեալ կուսակցությունները, D18 շարժումը և պատգամավորի մի շարք անկախ թեկնածուներ։ Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել փետրվարի 16-ին  «Մայիսի 28» մետրոյի հարևանությամբ։ Բաքվի քաղաքապետարանը ծանուցվել է հանրահավաքի մասին։ Ի սկզբանե քաղաքապետարանը հրաժարվել է թույլտվության տալ՝  ոչ մի կերպ չհիմնավորելով իր որոշումը։  Այնուհետ Բաքվի գործադիր իշխանությունը փոխել է իր որոշումը և ընդդիմադիրներին առաջարկել հանրահավաքն անցկացնել Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Լոքբատանում՝ «Նեֆչի» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։ Վերջնական թե, որտեղ այն կանցկացվի կազմակերպիչները դեռ չեն հայտնում։

Նշենք նաև, որ «Մուսավաթ» ու «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունները մասնակցում էին փետրվարի 9-ին կայացած խորհրդարանի ընտրություններին և պարտություն կրեցին՝ հայտարարելով, որ արդյունքները կեղծված են։ «Մուսավաթը» հայտարարություն էր տարածել ընտրություններում կիրառված կեղծիքների մասին և պահանջել չեղարկել արդյունքները։ Հանրապետական այլընտրանք»-ի գործադիր տնօրեն Նատիկ Ջաֆարլին էլ նշել էր, որ բնակչության մի մասը չի մասնակցել ընտրություններին և նրանց ձայները պարզպես գողացվել են կեղծիքների համար։

Նախօրեին էլ  երեկոյան Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել պատգամավորի մի շարք թեկնածուներ, երիտասարդ ակտիվիստներ։ Նրանք պահանջել են հետաքննել  ընտրություններում արձանագրված խախտումները։  Ակցիան սկսել է պատգամավորի թեկնածու Ռաբի Մամեդովան, որին հետո միացել են մյուս ընդդիմադիր թեկնածուները։ Մամեդովան նշել է,որ մնալու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց այնքան, մինչև իր ընտրատարածքի արդյունքները չեղարկվեն։

«Ես ունեմ բավարար ապացույցներ, որ արդյունքներն այդ ընտրատարածքում կեղծվել են այն մարդու օգտին, ով 30 տարի նստած է պառլամենտում և այնտեղ ոչ մի անգամ ելույթ էլ չի ունեցել»,- ասել է Մամեդովան։

Ցուցարարներին տարածքից հեռացնելու համար  մի քանի տասնյակ ոստիկաններ են բերվել, որոնք սկսել են ցուցարարների բռնի ուժով հեռացնել։ Ուժի կիրառմամբ նրանց ոստիկանները ավտոբուս են նստեցրել ու տարել անհայտ ուղղությամբ։ Ակցիան ցրելիս տուժել են նաև լրագրողները։ Նույնիսկ լրագրողներից Այնուր Էլգյունեշը գլխի կոտրվածք է ստացել։ Մոտ 30 ձերբակալվածներին ավտոբուսով ոստիկանները տարել են ու իջեցրել Բաքվի ծայրամասում։ Ձերբակալման ընթացքում տուժել ու ավտոբուսում իրեն վատ է զգացել «Մուսավաթի» ակտիվիստ Արզուլա Բուլուդլուն, սակայն ոստիկանությունը շտապ օգնություն բավական ուշ է կանչել և պարզվել է,որ նա  կողի կոտրվածք է ստացել։ Թեկանծու Ռաբի Մամեդովան էլ ձեռքի կոտրվածք է ստացել։

Ի դեպ, ոստիկանության այս գործողությունները դատապարտել են Ադրբեջանի ընդդիմադիր  գործիչները։ Տարբեր փորձագետներ ու վերլուծաբաններ էլ նշում են,որ իշխանություններն ի վիճակի չեն հավասարապես պայքարել ընտրություններում այդ պատճառով էլ կրկին փորձում են խաղաղ ցույցերը ուժով ցրել։ Իշխանությունների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն էլ   ընդդիմադիրները համարում են մեծամասշտաբ հանրահավաքները, որով հնարավոր կլինի ժողովրդի ձայնը հասցնել իշխանություններին՝ցույց տալով, որ հասարակությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Իսկ եթե իշխանությունները շարունակեն արհամարհել ժողովրդին, երկրում քաղաքական ճգնաժամ կսկվի։

«Սա վերջին պառլամենտական ընտրությունների դեմ փոքր բողոք էր։ Այս դեպքերը նոր պառլամենտի լեգիտիմությանը լուրջ հարված են հասցնում։ Ընդհանուր առմամբ, այս երկու ամիսներն էլ ցույց տվեցին, որ այն թեկնածուները,ում պաշտպանում է իշխանությունը, հանրային վստահություն չունեն։ Քանի որ այս խորհրդարանը  բավարար ձևավորված չէ սոցիալ- տնտեսական խնդիրները լուծելու համար, ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակը կլինի ամենաքիչը 10 ընտրատարածքներում նոր ընտրությունների անցկացումը,ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարումն ու   քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Եթե այս ամենը տեղի չունենա, երկրում քաղաքական ճգնաժամը կխորանա , հիմքեր կստեղծվեն քաղաքական նոր լարվածության»,- «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ընտրությունների մոնիթորինգի ու ժողովրդավարության ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին։

Ի դեպ՝ այսօր, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երեք ընտրատեղամասերի  արդյունքները չեղյալ են հայտարարվել տեղի ընտրական հանձնաժողովների որոշմամբ։

Հիշեցնենք,որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին փետրվարի 9-ին ՝ուղեկցվելով բազմաթիվ ընտրախախտումներով։ ԵԱՀԿ-Ն, ԵԽԽՎ-ն ու մի շարք այլ միջազգային  կառույցներ ընտրությունները համարեցին ոչ ժողովրդավարական։ Ինչպես և սպասվում էր հաղթող ճանաչվեց իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:

Էմմա Չոբանյան