Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 190 անգամ. ԱՀ ՊՆ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Ինչպես տեղեկացրեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: