Միջերկրական ծովը պատմականորեն հանդիսացել է իր հյուրընկալ ափերին ծաղկող բազմաթիվ քաղաքակրթությունները, այդ թվում՝ հայկականը, միմյանց կապող կամուրջ. Է. Նալբանդյան

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին Պալերմո, 24 հոկտեմբերի, 2017թ.

 

Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին և նրա թիմին այս համաժողովի կազմակերպման համար։

Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, և վերջին զարգացումները կրկին անգամ ապացուցում են այս իրողությունը։ Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ արտահոսքը Միջերկրածովյան տարածաշրջանից և Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից և Իրաքից, տարածաշրջանային սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում՝ ուղղված անվտանգության հետ կապված այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, ահաբեկչության դեմ պայքարը, թրաֆիքինգի կանխարգելումը, փախստականների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը և այլն։

Միայն Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 փախստականների` այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներ են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների:

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Փախստականներին տրամադրվում է լայն աջակցություն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կացության իրավունքի ստացման արագացված գործընթացը, քաղաքացիության ընդունման դյուրացումը, բուժօգնությունը, կեցության հասանելիությունը, կրթաթոշակները, պարզեցված ընդունելությունը կրթական հաստատություններում և մուտքը աշխատաշուկա, ճկուն հարկման մեխանիզմները և գրավիչ գործարար միջավայրը: Շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված որոշակի միջազգային աջակցության համար և ակնկալում ենք այս առումով շարունակական համագործակցություն:

Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը:

Անկասկած, միգրանտների և փախստականների մեծ հոսքերին համապարփակ արձագանքելու համար անհրաժեշտ է պայքարել այս երևույթի սկզբնաղբյուրների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը և ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունները: Հայաստանը ԵԱՀԿ-ում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց այս հարցը և հանդես եկավ այս առնչությամբ ԵԱՀԿ հանձնառություններն ամրապնդելու նախաձեռնությամբ: Ահաբեկչության վերաբերյալ Համբուրգի նախարարական հռչակագրում ամրագրված ԵԱՀԿ հանձնառություններից են անհատների և համայնքների, ներառյալ կրոնական հողի վրա իրականացվող, հալածանքների դատապարտումը, ահաբեկչական գործողությունների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելը, օտար վարձկանների, զենքերի և ահաբեկչական գործունեության հետ կապված ֆինանսների անդրսահմանային տեղաշարժի կանխարգելումը: Համոզված ենք, որ այս ուղղությամբ ԵԱՀԿ ջանքերը պետք է շարունակվեն:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ ս.թ. նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաև մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Միջերկրական ծովը պատմականորեն հանդիսացել է ոչ թե Եվրոպան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը բաժանող բնական պատնեշ, այլ իր հյուրընկալ ափերին ծաղկող բազմաթիվ քաղաքակրթությունները, այդ թվում՝ հայկականը, միմյանց կապող կամուրջ: Մեր խորին համոզմունքն է, որ այս ավանդույթները պետք է առավել ամրապնդվեն:

Շնորհակալություն: