Հուսամ Հրայր Թովմասյանը կհեռանա՝ դառնալով Վազգեն Մանուկյանի ու մյուսների առաջնորդը. Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ

– «Օլիգարխիայի ողբը». այսպես եք վերնագրել գրառումը, որում խստորեն քննադատել եք Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽԽՎ-ի հայտարարություններն իշխանությանը քննադատելու նպատակով օգտագործող ՀՀԿ-ականներին։ Ինչո՞ւ: ՀՀԿ-ականները քննադատելու, մտահոգվելու իրավունք չունե՞ն:

– Կոկորդիլոսի արցունքները, կեղծ իրավապաշտպանությունը, ձևական կուրծք ծեծոցին ժողովրդավարական արժեքների համար, ինձ թվում է, տհաճ զգացողություն է տալիս հասարակությանը, նաև՝ ինձ: Մարդիկ, ովքեր, օրինակ, արդարադատության նախարար են եղել և ամեն ինչ արել են, որ կոծկվեն մարդու իրավունքների խախտումները, ժողովրդավարության բռնաբարությունը, հանկարծ դարձել են լուրջ իրավապաշտպաններ ու ինչ-որ բաներ են ուզում հիշեն և հիշեցնեն: Իրենց հնարավորություն են տվել, որ մեյդան դուրս գան, այնինչ կա տարրական քաղաքական մի կանոն. երբ ամեն ինչ արել ես՝ վարկաբեկելու քեզ ու քո անցյալը, գոնե պետք է քաղաքականությունից դուրս գաս: Իմ ասած «նրանք»-ի մի հատված պետք է զբաղվի այլ աշխատանքով ու չերևա ժողովրդին։

– Մեջբերում Ձեր գրառումից. «Ի՞նչ փաստեր կբերեք, երբ ՀՀԿ-ական իշխանությունն արհամարհել ու լղոզել է կոշտ քննադատությունները, խորամանկորեն խաբել այդ կառույցներին, նենգաբար տրորել ժողովրդավարությունը»: 

– Միայն Մարտի 1-ի գործով ԵԽԽՎ-ի զեկույցներին ինչո՞վ էր պատասխանում այդ նույն օլիգարխիան, խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ, նաև արբանյակ կուսակցությունները, ամպագոռգոռ, բղավող իրավապաշտպանները բա ո՞ւր էին այդ ժամանակ։ Սա այն դեպքերից է, որ հիմա կարող են խոսել, բայց իրենց իսկ բռնաբարված երևույթների մասին այդպիսի սրտացավությա՞մբ: Ցինիզմը սահման ունի: Ուղղակի մեր ժողովրդի հիշողությունը մի քիչ կարճ է, իսկ ինձ մոտ լավ է, և ես հիշում եմ այդ մարդկանց ելույթները նույն մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ժամանակ, Բուքիքիոյի ժամանակ: Ամո՛թ է, ավելի լավ է՝ լռեն կամ աղիողորմ լաց չլինեն:

– Ի դեպ՝ Դուք անպատասխան եք թողել Արփինե Հովհաննիսյանի հարցադրումը, մեջբերեմ՝ «Լո՞ւրջ, նորմա՞լ է Ձեր հիշողությունը»,- հարց էր տվել Ձեզ:

– Պարտավոր չեմ իմ ստատուսներում մեկնաբանություն գրող բոլորին արձագանքել, հատկապես նրանց, ում եթե սկսեմ բաներ հիշեցնել, վախենամ՝ կուրծք ծեծեն, թե կնոջ նկատմամբ եղավ ոչ պատշաճ պատասխան: Կան որոշակի տեսակի կանայք, ում հետ բանավեճերի մեջ չեմ մտնում, որովհետև ինձ միշտ ասել են՝ որոշակի շառ կա, այդ շառից պիտի հեռու լինես: Նրանց հետ լուրջ բանավեճերի մեջ չեմ մտնում։

– Մի բանավիճեք, բայց ասացեք՝ ի՞նչ էր ուզում հիշեցնել Արփինե Հովհաննիսյանը:

– Երևի ուզում էր հիշեցնել իր խայտառակ անցյալը որպես արդարադատության նախարար, թե ինչպես եմ տեսել՝ ինչ է կատարվել իր պաշտոնավարման օրոք։

– Կբերե՞ք մի երկու փաստ։

– Հաց բերողի պատմությունն իրեն ամեն օր են հիշեցնում:

– Դե՝ սլաքները ուղղում են գլխավոր դատախազի ուղղությամբ:

– Երբ արդարադատության նախարարը որևէ պատշաճ գնահատական չի տալիս իր կալանավայրում մեռնող մարդու պատմությանը, հետո կարող եմ էջերով խոսել։ Իր և իմ պաշտոնավարման համատեղ շրջանն է եղել, Արդարադատության նախարարությունը մարդու իրավունքների հազարավոր խնդիրների հարցով գրեթե գործ չի արել, էլ չասեմ, թե, իմ կարծիքով, նույն Արփինե Հովհաննիսյանը և շատ կոլեգաներ հանկարծ դարձել են ժողովրդավարության մարտիկներ և իրավապաշտպանններ, թե ինչպես են աչք փակել այնպիսի անարդարությունների վրա, որի պատճառով այսօր եթե վատ բան լինում է, իրենց մեղքն է: Ժողովրդին հասցրին այն վիճակին, որ հետո եղավ այն ամբողջ ատելությունը, խոսքը, որից իրենք նեղվում են: Այսօրվա իշխանությունը հինգ տարի հետո կարող է հանգիստ սլաքներն ուղղել իրենց, գոնե իրենք չխոսեն, որ կարողանանք քննադատել: Որովհետև երբ իրենք խոսում են, ուզում ես թրերն առնել, պաշտպանել իշխանությանը։ Թող իրենք լռեն, որ մենք կարողանանք քննադատել այս իշխանությանը:

– Չնայած բազմաթիվ քննադատություններին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Ինչո՞ւ:

– Կա՛մ պետք է ապտակը կուլ տան, կա՛մ մինչև վերջ գնան, ինչպես պատրաստվում է մինչև վերջ գնալ Հրայր Թովմասյանը: Բայց ես շատ հույս ունեմ, որ ինքը կօգտվի վաղաժամ կենսաթոշակի իրավունքից, ինչպես ասել է Վազգեն Մանուկյանը՝ կդառնա իրենց առաջնորդը, միգուցե կմասնակցի քաղաքական ընտրություններին, իրեն չեն փակի 37 թվի պես, և ինքն էլ մի օր կդառնա Վազգեն Մանուկյանի և մյուսների առաջնորդը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան