Քաղաքականորեն մոտիվացված շահարկումներ են. Նարեկ Մինասյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման տևողության շուրջ կարծիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ

– Պարո՛ն Մինասյան, Ժնևում Մնացականյան-Մամեդյարով՝ այս տարվա առաջին հանդիպումն անցկացվեց: Այն աննախադեպ տևողությամբ էր՝ 2 օր: Ֆեյսբուքում գրել էիք, որ սա «դավադրապաշտական բամբասանքների» առիթ է դարձել: Ամեն դեպքում, ինչի՞ մասին կարող էին խոսել, պայմանավորվել երկու երկրների ԱԳ նախարարները, որոնց անդրադարձ չի եղել անցյալ տարեվերջի հանդիպմանը:

– Ժնևյան հանդիպումն այս տարվա առաջին հանդիպումն էր և, բնականաբար, մի կողմից խնդիր կար ամփոփել 2019 թվականի արդյունքները, թե ինչ ոլորտներում ինչ քայլեր են իրականացվել, դրանց արդյունավետությունը, մյուս կողմից՝ որոշակիորեն ուղենշել 2020 թվականի ակնկալիքները: Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում փաստացի դադար ենք ունենալու: Ինչպես հայտնի է՝ փետրվարին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, մարտին՝ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Բնականաբար, այս ընտրական գործընթացները չեն կարող չազդել բանակցային գործընթացի վրա: Հետևաբար՝ նման դադարից առաջ նման երկարատև հանդիպում անցկացնելն առավել քան բնական է: Քննարկվող հարցերի պակաս չունենք և, ցավոք, կան քաղաքականորեն մոտիվացված շահարկումներ, թե ա՛յ տեսեք՝ երկար են բանակցում, հետևաբար՝ մի բան այն չէ, կամ հնչում էին անգամ շատ ավելի աբսուրդային մտքեր, թե, իբր, քննարկում են հայ և ադրբեջանցի փախստականների համատեղ բնակության հարցն Ադրբեջանում… ուղղակի աբսուրդի ժանրից է: Այսինքն՝ գործընթացին ոչ ծանոթ մարդկանց համար սա, միգուցե, ազդեցիկ կամ վստահելի հնչի, սակայն իրականության հետ դրանք կապ չունի: Պարզ մանիպուլյացիաներ են, որովհետև գործնականում հայկական կողմն ունի իր օրակարգը և կա շատ հստակ արձանագրված սկզբունք՝ հայկական կողմը չի խուսափում բանակցություններից, մենք պատրաստ ենք քննարկել հարցերը:

– Հատկապես հիմնարար սկզբունքների առնչությամբ երկու կողմի տեսակետները սկզբունքորեն տարբեր են: Ի՞նչ հույս կարող ենք ունենալ, որ այս տարի ինչ-որ չափով կարող են այդ մոտեցումները գոնե մերձենալ:

– Որևէ մեկը չի շտապեցնում: Մենք ինչո՞ւ ենք շտապում, որ այս տարի պետք է առաջընթաց ունենք և այլն, և այլն: Ո՛չ… Սա բավական զգայուն գործընթաց է, և ցանկացած ճնշում, ցանկացած շտապողականություն այս գործում՝ դա կլինի տարբեր քաղաքական խմբերի կողմից, միջազգային դերակատարների կողմից, նման շտապողականությունը, պարտադրողականությունը միայն վնասելու է գործընթացին: Սա բավական զգայուն խնդիր է, առավել ևս՝ եթե հաշվի ենք առնում այն թշնամանքի մթնոլորտը, որն այս տարիներին ձևավորվել է հատկապես ադրբեջանական կողմից: Հետևաբար՝ նման պայմաններում, կարծում եմ, շատ կարևոր է արձանագրել, որ մենք որևէ տեղ չենք շտապում: Այս խնդրի կարգավորումը կարող է տևել տասնյակ տարիներ: Այս համատեքստում չափազանց կարևոր է միջավայրի ձևավորումը, որովհետև գործնականում բովանդակային բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար մենք ունենք երկու կարևոր բացակայող տարր՝ Արցախի չի մասնակցում բանակցային գործընթացին, մյուս կողմից՝ նպաստավոր միջավայրն է:

– Ադրբեջանում առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են: Չնայած որոշ փորձագետներ այդ երկրի իշխանական վերնախավում լուրջ փոփոխություններ, տեղաշարժեր չեն կանխատեսում, ամեն դեպքում, Արցախի հարցում նոր բան սպասե՞լ Բաքվից, ասենք՝ նոր պահանջներ:

– Ադրբեջանում գործադիր թևում սերնդափոխություն արեցին, հիմա անցել են օրենսդիր թևում սերնդափոխությանը: Ենթադրում եմ, որ երիտասարդացում կլինի, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում: Առավել կոմպետենտ, արևմտյան կրթություն ստացած ադրբեջանցի նոր պատգամավորները կարող են որոշակիորեն բարդացնել նաև մեր խորհրդարանականների աշխատանքը միջխորհրդարանական համագործակցության տարբեր ձևաչափերում: Սակայն գլոբալ առումով, քաղաքական պրոցեսների առումով հազիվ թե կարելի է որոշակի փոփոխություն ակնկալել, ասենք, Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման շրջանակում: Բնականաբար, երիտասարդներ են, ովքեր, միգուցե, անգամ շատ ավելի ռադիկալ դիրքորոշում ունենան, քան իրենց նախորդները, որովհետև երիտասարդների պարագայում չկա նաև համակեցության, բարի հիշողությունների փորձը, նրանք մեծացել են փոփոխված քարոզչական դասագրքերով, շատ ավելի ռադիկալ տրամադրված մթնոլորտում:

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով: Նշվել է, որ Բաքուն խախտել է հայ գերու կյանքի իրավունքը և խոշտանգել նրան: Սա կարո՞ղ է հայ գերիների և պատանդների պահման հարցում Բաքվի պահվածքի փոփոխության հանգեցնել:

– Ընդհանուր առմամբ՝ սա բավական կարևոր ձեռքբերում է, բավական կարևոր աշխատանք են իրականացրել հայ իրավապաշտպանները՝ այս գործում նման արձանագրումների հասնելու համար: Հայտնի է, որ ՀՀ ևս 2 քաղաքացիների մասով առաջիկայում սպասվում են վճիռներ, հուսով ենք՝ դրանք չեն տարբերվի այս որոշումից: Սա բավական կարևոր է մի քանի առումով: Տեսեք, երբ միջազգային հանրությանը ներկայացնում ենք Ադրբեջանում առկա հայատյացությունը, Բաքվի, Սումգայիթի ջարդերը, տպավորություն է, որ սարսափելի այդ պատկերը ոչ ամբողջությամբ են ընկալում, չեն պատկերացնում, որ Ադրբեջանում մինչև հիմա շարունակվում է այդ հակահայկական քարոզչությունը: Հետևաբար՝ միջազգային մակարդակով նման արձանագրումները հստակ ցույց են տալիս, որ քաղաքացի Սարիբեկյանը սպանվել է հայ լինելու համար: Պետք է սրա մասին խոսել, ներկայացնել միջազգային հանրությանը, որ սա նաև միջազգային գնահատական է՝ այդ հայատյացությունը կա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան