Ո՞վ է փոխարինելու Հենրիկ Հարթենյանին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին փոխարինելու է Պավել Սարգսյանը: Համամասնական ցուցակում հաջորդը նա է:

Պավել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանդատը վերցնելու է: Մեր հարցին ի պատասխան նշեց, որ անկուսակցական է:

Պավել Սարգսյանն ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Սարգսյանը «Tricolor» երաժշտական փառատոնի հիմնադիրն է, «Երևանյան թմբուկներ» երաժշտական խմբի հիմնադիրը,«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, «Մենք» ամսագրի հիմնադիրը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի ժամանակ որոշվեց Հենրիկ Հարթենյանին զրկել մանդատից: Պատճառն այն է, որ ՔՊ-ական Հենրիկ Հարթենյանը տարածել էր Սառա Թովմասյան ֆեյսբուքյան օգտատիրոջ լուսանկարը ու գրել. «Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Նկարի հրապարակմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմայսանի հեռակա բանավեճը:

Նշենք, որ Հենրիկ Հարթենյանը 2019 թվականի նոյեմբերին էր վերցրել ավագանու անդամի մանդատը:

Նարեկ Կիրակոսյան