ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա Հրվ. Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում. Մասիս Մայիլյան

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 20-ին «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։ 

 

Ինչպես  տեղեկացրին Արցախի արտգործնախարարության տեղեկատվական  և հասարակայնության հետ կապերի բաժնից, իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի հիմնական աղբյուրներն են միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ժխտողական վերաբերմունքը և Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների և Արցախի Հանրապետության գոյության իսկ իրավունքի անտեսումը։ Առճակատման տրամաբանություն պարտադրելով՝ ադրբեջանական իշխանությունները ցուցադրում են, որ իրենց նպատակը ոչ թե երկխոսության միջոցով խաղաղության հասնելն է, այլ միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալը։

Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա և կդառնա կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում։ Մասիս Մայիլյանը նշել է, որ այդ համագործակցությունը առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու անթույլատրելիության ազդանշան կդառնա, քանի որ դրանք հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը չպետք է պատանդ դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությանը, իսկ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի և ԵՄ միջև համագործակցության համար։

Կլոր սեղանին մասնակցել և ելույթով հանդես է  եկել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը։