Տեղի՞ն են արդյոք Հաց բերողի ու Մանվել Գրիգորյանի միջև համեմատությունները․ փաստաբանների կարծիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի՝ կալանքի, փոփոխությունից հետո համացանցում սկսվեցին զուգահեռներ տարվել Գրիգորյանի և Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի դեպքերի միջև։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն առաջին անգամ կալանավորվել էր 2018 հունիսի 19-ին։ Նա կալանքի տակ մնաց մինչև 2018 թվականի դեկտեմբեր ամիսը։ Դեկտեմբերի 21-ին Գրիգորյանը գրավով ազատ արձակվեց, ինչին հաջորդեցին բողոքի ակցիաներ՝ նրան կալանավորելու պահանջով։ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ երկար չմնաց, նա Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց 2019-ի հունվար ամսին։ Նրա պաշտպանները բարձրաձայնում էին, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։

Այստեղ ուշագրավ է, որ 30-ից ավելի հիվանդություններ ունեցող 64-ամյա նախկին պաշտոնյան կալանքը տևական ժամանակ կրում էր, ոչ թե կալանավայրում, այլ «Նաիրի» բժշկական կենտրոնում։

2020 հունվարի 14-ին Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացավ, և նա տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ Դատախազությունը այս հանգամանքից ելնելով արտահերթ դատական նիստ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց դատարան, որի արդյունքում Գրիգորյանի խափանման միջոց կալանաքը փոխվեց։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ սա արտառոց դեպք էր, երբ Դատախազությունը գնում է նման քայլի։ Փաստաբանը հիշեց Հաց բերող Արթուր Սարգսյանի դեպքը, երբ անձին առողջական վատ վիճակում կալանավորեցին, ինչը նրա համար ճակատագրական եղավ։

Հիշեցնենք, 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված անձանց հաց տարած Արթուր Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի դարձավ Հաց բերող անունով, մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար։ 2016-ին Սարգսյանը կալանավորվեց։ Նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց 2016-ի դեկտեմբերի 30-ին, սակայն կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2017-ի մարտի 6-ին։ 10 օր անց, սակայն, Արթուր Սարգսյանը հիվանդանոցում մահացավ:

«Ես մի փոքր գուցե զգացմունքային արտահայտվեմ, բայց երբեմն նույնիսկ շատ վատ եմ զգում, երբ փորձում եմ համեմատել Հաց բերողի դրվագը այն անձի հետ, ում մասին խոսում ենք, որովհետև ինձ համար համատեղելի ու համեմատելի չեն։ Արթուրի դեպքում դատախազը նույնն էր այսօր ևս նույնն է այդ անձի համար, քրեական մարդասիրական իրավունքի սկզբունքը մի դեպքում կար, մյուսում՝ չկար»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Այս ընթացքում բոլորը մեղադրանքների սլաքներն ուղղում էին այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ուղղությամբ, պնդելով, որ Հաց բերողի մահվան պատասխանատուն հենց նա էր։

Մինչև հեղափոխությունը Արփինե Հովհաննիսյանը հրիմնականում անտարբեր էր իրեն ուղղված մեղադրանքների նկատմամբ, սակայն հեղափոխությունից հետո նա գրեց, որ Հաց բերողի մահվան համար պատասխանատու է թե՛ իրենց, թե՛ ներկա իշխանության օրոք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

1. Քննիչ ու ԱԱԾ, այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)

2. Հսկող դատախազ և նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)

3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)

4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը»,- գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար մենք դիմել էինք Հովհաննիսյանին, նա նախ ասաց, որ իր գրառմամբ թեման փակել է, ապա խոստացավ մտածել մեկնաբանություն տալու մասին, որը այդպես էլ չստացանք։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, անդրադառնալով պնդումներին, թե Գրիգորյանի դեպքում մարդասիրական քայլի է գնացել պետությունը, իսկ Հաց բերողի դեպքում՝ ոչ, ասաց․ «Երկու դեպքում էլ պետական լիազոր մարմինների կողմից մարդասիրություն չի ցուցաբերվել»։

Փաստաբանը կարծում է, որ անկախ նրանից՝ կլիներ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքը, թե՝ ոչ, միևնույնն է, Դատախազությունը կգնար Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու ճանապարհով։

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա պաշտպանն ասում է՝ անհատական դեպքերից զատ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց գործերով նոր մշակույթ ձևավորելու անհրաժեշտություն կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան