Մամեդյարովը հայտնել է մինչև հունվարի վերջ Զոհրաբ Մնացականյանի հետ հերթական հանդիպման մասին

Լուրեր

26.04.2024 | 16:50
Այդ գյուղերն ական են ՀՀ-ի տակ դրված, եթե պայթեց՝ ռազմական գործողություններ են լինելու․ Արմեն Խաչատարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:42
Բելառուսը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ դրանում ներառելով դաշնակիցներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը
26.04.2024 | 16:33
Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան գազ գնել, կքննարկենք. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 16:28
Սպիտակ գծանշումներ՝ դեղինի փոխարեն
26.04.2024 | 16:18
Բեռլինում քաղէմիգրանտներն Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով
26.04.2024 | 16:15
Ժամը 15։30-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 16:09
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
26.04.2024 | 15:58
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները․ Ալիև
26.04.2024 | 15:51
«Մտահոգիչ է»․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն
26.04.2024 | 15:49
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
26.04.2024 | 15:40
Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 15:31
ՀՀ Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
26.04.2024 | 15:29
ՌԴ-ում ձերբակալվել է Forbes-ի լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» գործով
26.04.2024 | 15:21
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը կանցկացնեն մինչև հունվարի վերջ: Ադրբեջանական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ հանդիպման վայրն ու օրը հստակեցվում են:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են այդ հանդիպման անցկացման հարցում՝ վստահություն հայտնելով, որ վաղ թե ուշ բանակցություններն արդյունք կտան:

Նա նաև հավելել է, որ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մամեդյարովի հայտարարությանը՝ նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կազմակերպվող հանդիպումների մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով:

«Մենք այդ սկզբունքը երբեք չենք խախտում»,- ասաց Աննա Նաղդալյանը: