Քանի դեռ այդ շրջանակները ռեսուրսների են տիրապետում, հեղաշրջման վտանգը միշտ լինելու է․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:22
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

Առաջիկա ամիսներին ակնկալվում է, որ կստեղծվի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015-ին, ընդունված է համարել Սերժ Սարգսյանի հագով կարված սուպերվարչապետական կոստյումի իրավական հիմք։ Այդ կոստյումը, ըստ ընդդիմադիրների, այսօր Նիկոլ Փաշինյանն է կրում։ Արդյո՞ք պատրաստվում է իշխանությունը հրաժարվել գերկենտրոնացված լիազորություններից։

– Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է կազմավորվի փետրվարին, սկսվել է հանձնաժողովի ձևավորման գործընթացը։ 2015-ի Սահմանադրությունը բոլորին է հայտնի, թե ինչու է այդպես ձևակերպվել, որտեղ որպես ՀՀ-ի ղեկավար դիտարկվում է վարչապետը: Բոլորը հասկանում են, որ դա արվում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարաձգելու համար։ Տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն և այդ պլանը կանխվեց։ Այդ կառուցվածքով ձևավորվեց նոր իշխանությունը։ Երբ ասում ենք՝ կարված կոստյում, այս դեպքում ճիշտ չէ, որովհետև խոսքը գնում էր մեկ անձի լիազորությունները երկարաձգելու մասին։ Այս դեպքում մենք խոսում ենք ժողովրդավարական երկրի, պետության ղեկավարի մասին։

– Այսօր Հայաստանում մեծ դեր է տրված ԱԱԾ-ին, որը գրեթե կառավարության ամեն նիստի հանձնարարություններ է ստանում վարչապետից: Փաշինյանն ասաց՝ նրան վստահում է, բայց և ԱԱԾ-ն ինքը խոստովանում է, որ տեսադաշտում է պահում քաղհասարակության ներկայացուցիչներին։ Իսկ որ ընդդիմադիրները նախկինում գաղտնալսվել են, ԱԱԾ նախկին տնօրենն է խոստովանել։ Ի՞նչ վերափոխումներ սպասել այս կառույցից։

– Եթե վերադառնանք սահմանադրական բարեփոխումների շրջանակին, դա պետք է ձևակերպի հանձնաժողովը։ Երբ մենք ասում ենք՝ ինչ ակնկալել, դա արդեն հանձնաժողովի գործողության վերջնարդյունքն է լինելու։ Եթե իշխանության նախասիրություններով լիներ, ի՞նչ իմաստ ունի ստեղծել հանձնաժողով, որի մեջ պետք է լինեին նաև ՄԻՊ-ը, 6 գիտնականներ, խմբակցությունների ներկայացուցիչներ, հասարակական սեկտորից երկու ներկայացուցիչ։ Իշխանությունը հանձնաժողովում քիչ ներկայացվածություն է ունենալու։ Այս փոփոխության վերջնանպատակը ՀՀ քաղաքացիների կողմից ընդունված Սահմանադրություն ունենալն է։

– Կա առաջարկ, որ ԱԱԾ-ին թողնվի միայն հետախուզության և հակահետախուզության գործառույթները։ Անձամբ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին։

– Ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որին կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնելու գործառույթներ են տրվելու նաև այլ մարմիններից՝ ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, ՊԵԿ-ից։ Եթե այդ կոմիտեն գնում է այդ ճանապարհով, տեղի է ունենում այն, ինչ խոսում է ընդդիմությունը։ Շատ լավ է, որ ընդդիմությունը հենց այդ կոնտեքստում է խոսում։ Որովհետև միայն ներքին կյանքի վերաբերյալ հարցեր տալու համար ԱԱԾ տնօրենին բերել խորհրդարա՞ն… պատկերացրեք՝ ԱԱԾ տնօրենը գալիս է խորհրդարան և այնպիսի հարց է հնչում, որ վերաբերվում է հետախուզությանը, հակահետախուզությանը, տեղի է ունենում մի բան, երբ ինքը չի պատասխանում հարցերին, ստացվելու է՝ եկավ խորհրդարան, հարցերին չպատասխանեց պատգամավորների։

– Դե՝ մենք տեսել ենք ԱԱԾ պետի, որը ակտիվորեն շփվում է լրագրողների հետ։

– Դա էլ ուրիշ դժբախտություն է, հատուկ ծառայության ղեկավարն ամենաչխոսկան պաշտոնյան պետք է լինի։ Ամբողջ աշխարհում է այդպես։

– Հայտնի գաղտնալսումների գործով հարցաքննվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կարող էր տալ այս հարցաքննությունը քննչական մարմնին, ի՞նչ կասկածներ են փորձել փարատել։

– Նախաքննական մարմինը քննությունն իրականացնելուց հետո կասի, թե ինչ։ Դրա պատասխանը կարող է ունենալ բացառապես նախաքննական մարմինը։

– Հայաստանում կա՞ն քաղաքական շրջանակներ, որոնք հեղաշրջում կատարելու նպատակ կարող են ունենալ։

– Իհարկե, այդ մարդիկ 20 տարի հեղաշրջում էին արել և իշխանություն էին պահում։

– Այսօր կա՞ իրական վտանգ՝ ինչպես Հայկական ժամանակ լրատվամիջոցի հայտնի հրապարակման մեջ է նշվում:

– Քանի այդ շրջանակները ռեսուրսներ են տիրապետում, միշտ այդ վտանգը լինելու է։ Քանի որ իշխանությունը իրենք չեն ստանձնել ընտրություններով, բայց ունեցել են իշխանություն, որի արդյունքում հսկայական կարողություններ են ձևավորել, ամբողջ մեդիայի 80%-ը իրենց տիրապետման տակ է։ Քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, չի նշանակում, որ նոր իշխանությունը պետք է դա խլի։ Ո՛չ, բոլորը օրենքի առաջ հավասար են, և ցանկացած մեկը, որ կխախտի օրենքը, պիտի պատասխան տա։ Դա բոլորին է վերաբերվում։

– Վարչապետի ընտանիքին պատկանող ՀԺ-ի հրապարակած հոդվածում Արթուր Վանեցյան- Միքայել Մինասյան զույգի կողմից հեղաշրջման սխեմա է նկարագրվում։ Ինչքանո՞վ հավանական է սա։

– Ես այսպես կպատասխանեմ, եթե Հայկական ժամանակը գրում է, ուրեմն՝ ունի փաստեր։ Ես այդ լրատվամիջոցի հիմնադիր կազմից եմ։ Այլ կերպ Հայկական ժամանակում չէր կարող լինել։

– Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում։

– Դատախազությունը, իրավապահները պարտավոր են հրապարակումը դիտարկել հետաքննություն իրականացնելու համար, քրեական գործ հարուցելու տեսանկյունից։ Այդ հարցի հասցեատերը դատախազությունն է։

– Միքայել Մինասյանի համար քաղաքական դաշտում ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում։

– Նախկին իշխանությունները քաղաքական դաշտում այլևս որևէ հեռանկար չունեն, որովհետև այլևս ընտրություններ չեն կեղծվելու։ Հայտնի է նաև քաղաքացիների տրամադրությունները։ Իրենք Հայաստանի վատ անցյալն են։

– Ինչպիսի՞ շանսեր ունի Արթուր Վանեցյան քաղաքական գործիչը, որը, ըստ չհերքված լուրերի, ստեղծելու է կուսակցություն՝ Տաշիր գրուպի սեփականատիրոջ եղբայր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հետ։

– ՀՀ քաղաքացիները, երբ հնարավորություն ունեն ազատ, արդար ընտրություն կատարել, միշտ ճիշտ ընտրություն են կատարել, նկատի ունեմ քաղաքացիների մեծամասնությանը։ Իրենք ամեն ինչ տեսնում են։ Մեզ համար շատ վատ կլինի, համոզված եմ՝ մենք այդքան վատ վիճակում չենք լինի, որ մեր մրցակիցը Վանեցյանը լինի։ Դա կնշանակի քաղաքական դաշտի բարեփոխման գործում կնշանակի թերացում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը, նոր ձև ստանալու կարիք ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան